ԱնհատներինԲիզնեսին
Մուտք
Արագ դրամական փոխանցումներ

«МИГ» ակնթարթային փոխանցումներ

«МИГ» ակնթարթային փոխանցումներ հեռախոսահամարով ՌԴ ՖՈՐԱ-Բանկից: Ռուսական ՖՈՐԱ-Բանկի մոբայլ հավելվածի օգտատերերն այժմ կարող են իրենց բջջային հեռախոսից ակնթարթորեն գումար փոխանցել ԱՄԻՕ Բանկ-ի հաճախորդների բանկային կամ քարտային հաշիվներին` նշելով միայն Ստացող Հաճախորդի հեռախոսահամարը:

Փոխանցման պայմաններն են`

  • փոխանցման արժույթը` ՌԴ ռուբլի
  • ստացման արժույթը` ՌԴ ռուբլի*
  • միջնորդավճար՝ 1% (նվազագույնը՝ 100, առավելագույնը՝ 10,000 ՌԴ ռուբլի)
  • փոխանցման առավելագույն գումարը` 1 մլն ՌԴ ռուբլի

Ակնթարթային դրամական փոխանցում ուղարկելու համար անհրաժեշտ է`

  • ներբեռնել ռուսական ՖՈՐԱ-Բանկի բջջային հավելվածը,
  • ընտրել «МИГ փոխանցումներ դեպի Հայաստան»,
  • լրացնել Ստացողի բջջային հեռախոսահամարը,
  • ընտրել Ստացող բանկը` ԱՄԻՕ Բանկ, և հաշիվը, որից գանձվելու է փոխանցվող գումարը, մուտքագրել փոխանցվող գումարի չափը:

ԱՄԻՕ Բանկում փոխանցումն ստանալու համար հարկավոր է.

  • ԱՄԻՕ Բանկում ունենալ բանկային կամ քարտային հաշիվ
  • Բանկին տրամադրած բջջային հեռախոսահամարը լինի ԱՄԻՕ Բանկի հաճախորդի գործող հեռախոսահամարը
  • ՖՈՐԱ-Բանկից փոխանցում կատարողին պետք է տրամադրել Ստացողի բջջային հեռախոսահամարը

«МИГ» փոխանցումներ կարող եք կատարել ցանկացած ժամանակ՝ 24/7 ռեժիմում, հանգստյան և տոն օրերին: Փոխանցումը հաշվեգրվում է Ստացողի հաշվեհամարին ակնթարթորեն:

*ԱՄԻՕ Բանկում ՌԴ ռուբլով հաշիվ չունենալու դեպքում՝ փոխանցման գումարն ավտոմատ փոխարկվում է հաճախորդի անունով գործող հաշվի արժույթի՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ Եվրո:

    Թարմացված է` 25.04.2024 10:28

    +374 10 59 20 20

    Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

    Բջջային հավելված

    Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
    «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
    «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

    © 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
    ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
    ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

    fin infofsmadgffsmarca

    Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից