Հաճախորդի իրավունքները

Ի՞նչ անել, եթե բողոք ունեք:

Հարգելի հաճախորդ!

Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ստանալու «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի մասին Հայաստանի Հանրապետության «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 3-րդ մասի 20-րդ հոդվածով, 2-րդ մասի 43-րդ հոդվածով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով և 1-ին մասի 126-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվությունը, ինչպես նաև փաստաթղթերի պատճենները: «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն վերը նշված տեղեկատվությունը տրամադրում է գրավոր դիմումի հիման վրա: Գրավոր դիմում կարող եք ներկայացնել հետևյալ եղանակով.

Առձեռն կամ փոստով

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ,

Նալբանդյան 48,

ք. Երևան 0010, ՀՀ,

Մեր մասնաճյուղերը

Էլ. փաստով կամ հեռախոսով

Հեռ՝ +37410 59 20 20

Email: info@armbusinessbank.am

Ցանկացած մասնաճյուղում մեկ տպագիր էջի համար գանձվում է 10 դրամ, իսկ փաստաթղթերը տրամադրվում են Բանկի Գլխամասային գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 48) վերը նշված տուրքի վճարումից հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում: Էլեկտրոնային առաքման դեպքում փաստաթղթերը տրամադրվում են անվճար՝ 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում։

Ֆինանսական հաշտարար

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կոչված է լուծելու ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հանդիսացող սպառողների և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած գույքային վեճերը:

Հասցե.

0010, ՀՀ , ք . Երևան

Մ.Խորենացի 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ

Հեռ.՝ (+37460) 70 11 11

Ֆաքս՝ (+37410) 58-24-21

Էլ փոստ՝ info@fsm.am

Աշխատանքային ժամեր`

Երկուշաբթի - ուրբաթ` 09:00-ից մինչեւ 18:00 Ընդմիջում` 13.00-14.00

logo fsm

Բանկը պատասխանատվություն չի կրում ներկայացված ընկերության կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն կնքել է Համաձայնագիր ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ, որը տարածվում է միայն այն բողոք-պահանջների վրա, որոնց գույքային պահանջի չափը չի գերազանցում 250 000 ՀՀ դրամը, կամ դրան համարժեք արտարժույթը, և գործարքի գումարի չափը չի գերազանցում 500 000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:

Թարմացված է` 10.08.2023 16:14