Ավանդներ
Ֆիզիկական անձանց ժամկետային և ցպահանջ ավանդներ
«Շահավետ» ժամկետային ավանդի տեղեկատվական ամփոփագիր` ՀՀ դրամ
«Շահավետ» ժամկետային ավանդի տեղեկատվական ամփոփագիր` ԱՄՆ դոլար
«Շահավետ» ժամկետային ավանդի տեղեկատվական ամփոփագիր` Եվրո
«Շահավետ» ժամկետային ավանդի տեղեկատվական ամփոփագիր` ՌԴ ռուբլի
«ՄԱՆԿԻԿ» ժամկետային ավանդի տեղեկատվական ամփոփագիր
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ» ժամկետային ավանդի տեղեկատվական ամփոփագիր
«ՑՊԱՀԱՆՋ» ավանդի տեղեկատվական ամփոփագիր

Օրենքով սահմանված են երաշխավորված ավանդների հետևյալ չափերը.
- եթե ավանդատուն բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասնվեց միլիոն հայկական դրամ է
- եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը յոթ միլիոն հայկական դրամ է
- եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը 7 միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչեւ տասնվեց միլիոն հայկական դրամով
- եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է յոթ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդը` յոթ միլիոն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով
Զգուշացում
Այն դեպքերում, երբ ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, պայմանագիրը երկարաձգված է համարվում ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Բանկային ավանդի պայմանագրով որոշված այն ավանդի համար տոկոսների չափը, որը քաղաքացին ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
"Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին" ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ տարածքում գործող բանկերում ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Ուշադրություն
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է»
Թարմացված է` 10.08.2023 16:14