Աշխատավարձային նախագծեր

Սակագներ
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է աշխատավարձերի վճարման ժամանակակից և հարմարավետ եղանակ:
page picture

Ընկերության համար աշխատավարձային նախագծի առավելություններն են.

  • Հաշվապահական հաշվառման պարզեցում
  • Աշխատավարձերի վճարման անվտանգության և գաղտնիության ապահովում
  • Կանխիկ եղանակով աշխատավարձի ստացման հետ կապված` աշխատանքային ժամանակի խնայողություն
  • Դրամարկղի և հաշվապահության աշխատակիցների գծով, ինչպես նաև ինկասացիայի գծով ծախսերի կրճատում

Աշխատավարձային նախագծերը ընկերության աշխատակիցներին հնարավորություն են տալիս.

  • Կատարել անվճար կանխիկացում Բանկի բանկոմատներից օրական մինչև 1 մլն դրամ
  • Ստանալ վարկային գծերի բացման հնարավորություն
  • Իրականացնել անկանխիկ գործարքներ առևտրի և սպասարկման կետերում
  • Օգտվել Բանկի քարտապաններին տրամադրվող զեղչերից
  • Կատարել անկանխիկ փոխանցումներ

Աշխատավարձային նախագիծ իրականացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • Ընկերության դիմումը
  • Ընկերության աշխատակիցների ցանկը
  • Ընկերության աշխատակիցների անձնագրերի, սոց. քարտերի պատճենները
  • Ընկերության աշխատակիցների կողմից լրացված քարտերի տրամադրման դիմումները

Թարմացված է` 10.08.2023 16:14