Բանկի մասին
Առաքելություն
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ գործունեությունը միտված է հաճախորդների տարբեր խմբերի համար ֆինանսական հասանելիության ապահովմանը և բանկային գործում միջազգային առաջադեմ փորձի ներդրմանը: Մեր առաքելությունն է նպաստել երկրի տնտեսական զարգացմանը և հասարակության բարգավաճմանը` մատուցելով արդիականացված և թվային նոր բանկային ծառայություններ։
Տեսլական
Բանկային մանրածախ բիզնեսում առաջնակարգ թվային բանկ լինելը մեր առաջնահերթությունն է, ուստի ֆինանսական նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մենք լինելու ենք ապագայի բանկը՝ մշտապես կատարելագործելով մեր գործարար վարքագիծը:
Ռազմավարական նպատակ
Բաժնետերերի, աշխատողների և հաճախորդների ակնկալիքների արդարացմանը զուգահեռ բանկի ֆինանսական կայունության ապահովումն ու շուկայական արժեքի ավելացումն այն հիմնական նպատակն է, որով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջնորդվում է երկարաժամկետ հեռանկարում։
Արժեքներ
Պատասխանատվություն, հավատարմություն, կարգապահություն, ապահովություն և թափանցիկություն… Այս արժեքները ներկայացնում են մեր գործունեության ողջ փիլիսոփայությունը: Արժևորում ենք նաև փոխվստահության մթնոլորտում պրոֆեսիոնալ գործելաոճը՝ խանդավառված թիմային աշխատանքի արդյունքներով:
Տեղեկատվություն
Ավելի քան 30 տարի գործող ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների և ֆինանսական լուծումների ամբողջական փաթեթ: Բանկի պատմությունը սկիզբ է առնում 1991 թվականից, երբ այն հիմնադրվում է որպես «Արմինվեստբանկ» փայատիրական բանկ: 1994 թվականին «Արմինվեստբանկը» վերակազմավորվում է «Հայինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության, 2006 թվականին՝
վերանվանվում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի: 2007 թվականի ապրիլից Նալբանդյան 48 հասցեում է գտնվում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակը: Կառույցը 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի արժեքավոր ճարտարապետական հուշարձան է, 1901 թ.՝ Արքունական պալատն ու նահանգական գանձատունը (ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան): 1918 թ. այս շենքում է գտնվել Առաջին հանրապետության ֆինանսների նախարարությունը: Ապա այն դարձել է հիվանդանոց, այնուհետև կրկին այստեղ են տեղավորվել տարբեր վարչական կառույցներ: 1969 թվականին շենքը հանձնվում է ՀԽՍՀ Մթերումների նախարարությանը, որը զբաղվում էր գյուղատնտեսական արտադրանքի, հումքի մթերման և պահպանման հարցերով: Տասնյակ տարիներ անց, 2009 թվականի սեպտեմբերին, շուրջ 2 տարի տևողությամբ շինարարական աշխատանքներից հետո ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հանդիսավոր կերպով բացեց մայրաքաղաքի սրտում գտնվող վերակառուցված շենքը,
որտեղ պահպանելով հին արժեքները՝ ստեղծվել են ժամանակից պայմաններ բարձրակարգ սպասարկման և բանկային այլ ծառայությունների մատուցման համար: Այսօր արդեն, հիմնադրումից երեք տասնամյակ անց, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հաճախորդին է ներկայանում որպես ՀՀ բանկային համակարգի առաջատարներից մեկը՝ ակտիվների, վարկային պորտֆելի, պարտավորությունների, ավանդային պորտֆելի ծավալի ցուցանիշներով: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ համար առանցքային է մեր երկրի տարբեր մարզերում և համայնքներում ապրող քաղաքացիների համար ֆինանսական միջնորդությունը հավասարապես հասանելի դարձնելը: Բանկի մասնաճյուղերի զգալի մասը տեղակայված են Հայաստանի տարբեր մարզերում, Արցախի Հանրապետությունում: Բանկը հանդիսանում է SWIFT, Money Gram, InteliExpress, Ria, Unistream միջազգային փոխանցման համակարգերի, ինչպես նաեւ մի շարք վճարային համակարգերի անդամ: Նալբանդյան 46, 48 հասցեներում է գտնվում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակը: Բանկն ունի 54 մասնաճյուղ, որից 24-ը` Երեւանում, 26-ը` ՀՀ մարզերում եւ 4-ը` ԼՂՀ-ում, ինչպես նաև՝ ավելի քան 145 բանկոմատ: 2022թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ բանկն ունի 1099 աշխատակից:
Բանկի ձեռքբերումները
Կարևոր
Թարմացված է` 2022-09-07 17:08