Թափուր աշխատատեղեր
Վարկային պրոդուկտ մենեջեր
Աշխատանքային պարտականություններ
- Հաճախորդների կարիքների բացահայտում և նոր վարկային պրոդուկտների և բիզնես գործընթացների մշակում
- Գործող վարկային պրոդուկտների պայմանների և բիզնես գործընթացների շարունակական բարելավում
- Պրոդուկտի և ծառայության ներդրման ուղու կազմում` սկսած մշակման փուլից մինչև մեկնարկ
- Վարկային պրոդուկտների գծով նորմատիվ-մեթոդոլոգիական փաստաթղթերի մշակում
- Վարկային պրոդուկտների ձևակերպման մասով ծրագրատեխնիկական ապահովման մասով ավտոմատացման պահանջների մշակում
- Վարկային պրոդուկտների գծով շուկայի և նոր տենդենցների ուսումնասիրություններ, առաջարկների ներկայացնում
- Վարկային պրոդուկտների գծով ուսումնական նյութերի մշակում
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ ֆինանսների ոլորտում
- Մեկ տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում` մասնավորապես վարկային պրոդուկտների հետ առնչությամբ: Վարկային պրոդուկտների մշակման ոլորտում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն:
- Վարկային ռիսկերի ոլորտում փորձը կդիտվի որպես հավելյալ առավելություն
- Վարկային ոլորտի մասով ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների իմացություն
- Պրոդուկտի զարգացման ցիկլի իմացություն
- Վարկային հոսքագծով աշխատանքի սկզբունքների իմացությունը ցանկալի է
- Նոր պրոդուկտների ներդրման և իրագործման փորձը կդիտվի որպես առավելություն
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office ծրագրային փաթեթ, ՀԾ համակարգի պարտադիր իմացություն
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների տիրապետում (գրավոր և բանավոր)
- Նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում
- Թիմում աշխատելու ունակություն
- Հաղորդակցման զարգացած հմտություններ
- Արագ սովորելու ունակություն և ցանկություն
- Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն
Վերջնաժամկետ՝ 19.05.2024 թ.
Դիմել թափուր հաստիքի համար
Համապատասխան թափուր աշխատատեղ չգտնելու դեպքում կարող եք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել hr@amiobank.am. էլ. փոստի հասցեին և մեր հավաքագրման մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ: Հետևե'ք մեզ նաև սոցիալական հարթակներում, որտեղ պարբերաբար թարմացվում է թափուր հաստիքների մասին տեղեկատվությունը:
Թարմացված է` 15.12.2023 13:57