ԱնհատներինԲիզնեսին
Մուտք
Թափուր աշխատատեղեր

Փոքր բիզնեսի վարկային մասնագետ

  • Աշխատանքային պարտականություններ

      • Իրականացնում է մանրածախ վարկային և փոքր բիզնեսի հաճախորդների ներգրավում, պահանջմունքների բացահայտում, ուղիղ և խաչաձև վաճառքներ
      • Բանկի ներքին իրավական ակտերին համապատասխան` կատարում է հաճախորդի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության և վարկունակության գնահատումը
      • Ընդունում է հաճախորդների դիմումներ
      • Տրամադրում է խորհրդատվություն բանկային ծառայությունների վերաբերյալ, իրականացնում է ԱՔՌԱ հարցում
      • Կատարում է իր առջև դրված ամսական վաճառքների պլանները
      • Իր իրավասության շրջանակներում ձևավորում է վարկային գործը` ապահովելով վարկի տրամադրման համար ներկայացվող փաստաթղթերի ճշտությունն ու ամբողջականությունը՝ համաձայն հաստատված կարգի և ներկայացնում որոշում կայացնելու իրավասություն ունեցող մարմնի (ստորաբաժանման) քննարկմանը
      • Ներկայացնում է առաջարկություններ` վարկային գործերի հետ կապված խնդիրների և/կամ դժվարությունների լուծման վերաբերյալ
      • Իրականացնում է հաճախորդների արագ և որակյալ սպասարկումը
      • Մասնակցում է իր կողմից կազմակերպվող և կնքվող գործարքների հետ առնչվող այլ ստորաբաժանումների և բաժինների հետ համագործակցությանը և տեղեկատվության փոխանակմանը
      • Կատարում է Փոքր բիզնեսի զարգացմանը նպատակաուղղված ակցիաներ և այլ միջոցառումներ
      • Տրամադրում է փոքր բիզնեսի սուբյեկտ հանդիսացող հաճախորդների ընթացիկ սպասարկման հարցերի շուրջ խորհրդատվությունը
  • Անհրաժեշտ պահանջներ

      • Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն
      • Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության և նորմատիվային դաշտի իմացություն
      • Ֆինանսա-բանկային համակարգում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ
      • Տվյալների վերլուծության և վիզուալիզացիայի փորձ
      • Հայերենի գերազանց տիրապետում
      • Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացություն
      • Համակարգչային գիտելիքներ (Microsoft Excel-ի հմուտ տիրապետում)
  • Վերջնաժամկետ՝ 05.05.2024թ.

    • Խնդրում ենք նամակի թեմա (subject) դաշտը լրացնել նշելով պաշտոնը և Ձեր անուն, ազգանունը հետևյալ կերպ` " SME Specialist – Full name".

Դիմել թափուր հաստիքի համար

Համապատասխան թափուր աշխատատեղ չգտնելու դեպքում կարող եք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել hr@amiobank.am. էլ. փոստի հասցեին և մեր հավաքագրման մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ: Հետևե'ք մեզ նաև սոցիալական հարթակներում, որտեղ պարբերաբար թարմացվում է թափուր հաստիքների մասին տեղեկատվությունը:

Թարմացված է` 15.12.2023 13:57

+374 10 59 20 20

Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից