ԱնհատներինԲիզնեսին
Մուտք
Նորություններ

Հարթակ լավագույններին. ՏՏ ոլորտի ուսանողներն ստացան հավաստագրեր

19.06.2023

«ՏՏ ոլորտի ուսանո՞ղ ես՝ անցի'ր պրակտիկա մեր բանկում և ստացի'ր աշխատավարձ»,- ամիսներ առաջ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ այս հայտարարությունը մեծ արձագանք էր գտել ուսանողների շրջանում: Դասընթացներին մասնակցելու ցանկություն էին հայտնել ՀՀ բուհերի Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի ավելի քան 160 ուսանող, սակայն մասնակցել են Հայաստանի երեք խոշոր բուհերի՝ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները: Թեստի և հարցազրույցի արդյունքներով ընտրված ուսանողներից Իրինա Գևորգյանին, Հայկ Կյուրեղյանին, Լուիզա Մարտիրոսյանին և Ռուզաննա Ղազարյանին հաջողվել է անցնել ամբողջական դասընթացը և ստանալ ավարտական հավաստագրեր: «Ֆինանսական կազմակերպություններն առավելապես ձգտում են այս ոլորտում աշխատանքի ընդունել պատրաստի մասնագետների, մենք որոշեցինք այլ ճանապարհով գնալ. մեծ փորձառություն ունեցողներին ներգրավելուն զուգահեռ՝ ինքներս կադրեր պատրաստել, նրանց փոխանցել մեր փորձը, միասին ստեղծել պրոդուկտներ»,- ֆինանսական համակարգերի զարգացման փորձագետ, երկամսյա ծրագրի դասընթացավար Արթուր Ղազարյանը սա համարում է աշխատանքի լավ ձևաչափ: Տեսական և գործնական գիտելիքներով հագեցած դասընթացների ծրագիրը ներառում էր բանկային համակարգերի մշակման միջուկի 4X պլատֆորմ, ծրագրավորման պրոցեսների և ֆինանսական հաշվառման հիմունքները թեմաներով դասախոսություններ: Դասընթացների ավարտին ուսանողները, կարելի է ասել, զրոյից ստեղծել են ծրագրային համակարգ: Շաբաթական մեկ օր ուսանողների համար կազմակերպվել են նաև ներածական կարճ սեմինարներ՝ ֆինանսական շուկայի զարգացման միտումների, նախագծերի կառավարման, բանկային համակարգերի սպասարկման և այլ թեմաներով, որոնք վարել են Բանկի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ: Ուսանողների կարծիքով դասընթացը մեծ հնարավորություն էր պատկերացում կազմելու համար, թե ինչպես են նախագծվում և մշակվում բանկային ՏՏ համակարգերը, ինչպես է աշխատում ծրագրավորման թիմը: Սա նաև լավ հնարավորություն էր պրակտիկ գիտելիքների ձեռքբերման, նոր ու հետաքրքիր առաջադրանքների հաղթահարման, ինչպես նաև կարիերիայի զարգացման համար: «Ուսանողներից շատերը լիարժեք չեն պատկերացնում, որ Բանկի բնականոն աշխատանքի կարևոր բաղադրիչ է նաև ճկուն և պրոֆեսիոնալ ՏՏ մասնագետներ ունենալը: Այս դասընթացի կազմակերպմամբ, որպես թվային լինելու ռազմավարական ուղղություն ընտրած Բանկ, մենք ընդգծում ենք այդ կարևորությունը՝ լավագույն ուսանողներին հարթակ տրամադրելով կայացման և մասնագիտական հմտությունների ձեռք բերման համար», - շեշտեց Մարդկային ռեսուրսների և կորպորատիվ մշակույթի կառավարման դեպարտամենտի տնօրեն Հռիփսիմե Գլիչյանը: Բանկը ողջունում է նոր սերնդի ներգրավումը բանկային ոլորտում՝ պատրաստակամ լինելով աջակցել այն երիտասարդներին, որոնք ձգտում են ընդլայնել իրենց հորիզոնները և հասնել մասնագիտական բարձունքների:

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 15.04.2024 07:31

+374 10 59 20 20

Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից