ԱնհատներինԲիզնեսին
Մուտք
Նորություններ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «Մանկական գրքի փառատոնի» գլխավոր գործընկերն է

01.06.2023

Երևանի «Անգլիական» այգում մեկնարկել է «Զանգակ» գրատան կողմից կազմակերպված «Մանկական գրքի փառատոնը», որի գլխավոր գործընկերն է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ։ Երեք օր շարունակ՝ հունիսի 1-ից 3-ը, այգում երեխաների համար կազմակերպվելու են խաղեր, ժամանցային միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ: Բանկը ներկայացել է իր տաղավարով, որտեղ մանուկներն ու ծնողները ծանոթանում են հայկական բանկային շուկայում յուրահատուկ առաջարկին՝ երեխաների համար նախատեսված ABB KIDS քարտին, որի միջոցով երեխան դեռ մանկուց սովորում է արդյունավետ տնօրինել անձնական ֆինանսները, իհարկե, ծնողների հսկողությամբ: Փառատոնի բացմանը ողջունելով բոլորին` «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ուշադրություն հրավիրեց հատկապես մեր օրերում հրատարակչական գործի, տպագիր գրքի և ընթերցանության կարևորության վրա: Վարչության նախագահի համոզմամբ ո'չ ֆիլմերը, ո'չ սոցիալական ցանցերը, չեն կարող փոխարինել տպագիր գրքին, ինչը թույլ է տալիս երևակայության և ստեղծարար մտքի շնորհիվ ունենալ առավել պաշտպանված ու կայուն ապագա: «Մենք անընդհատ ասում ենք՝ երեխաները մեր ապագան են, սակայն քիչ ենք կենտրոնանում այն հանգամանքի վրա, որ երեխաները նաև երկրի ապագան են և հաջողակ մասնագետներ ունենալու համար նրանց նաև ֆինանսական գրագիտություն է հարկավոր»,- Գևորգ Թառումյանը շեշտեց, որ ֆինանսական գրագիտությունը խրախուսելու և կարևորելու նպատակով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայանում է հայկական բանկային շուկայում յուրահատուկ առաջարկով՝ մանկական քարտով: Հանդես գալով որպես այս հրաշալի փառատոնի գլխավոր գործընկեր՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նպատակն է շարունակել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ փոքրիկներին տոն և մշտական անակնկալներ պարգևելու Բանկի ավանդույթը:

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 15.04.2024 07:31

+374 10 59 20 20

Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից