Նորություններ

Առցանց վճարումներ ABB Mobile հավելվածով առանց միջնորդավճարի


  • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կատարելագործելով թվային բանկային ծառայություններն, առաջարկում է օգտվել ABB Mobile հավելվածի համալրված հնարավորություններից:
  • ABB Mobile հավելվածով, բացի հիմնական բանկային գործարքներից, հնարավոր է կատարել նաև բյուջետային փոխանցումներ, Ճանապարհային ոստիկանության տուգանքների, անշարժ գույքի և տրանսպորտային միջոցի գույքահարկի, ինչպես նաև Երևանում գտնվող գույքի աղբահանության վճարումներ առանց միջնորդավճարի:
  • Գույքահարկի դիմաց վճարում հնարավոր է կատարել ինչպես սեփականատիրոջ, այնպես էլ գույքի վերաբերյալ տվյալների մուտքագրմամբ, իսկ ՃՈ տուգանքները վճարելու համար անհրաժեշտ է նշել ՃՈ որոշման համարը կամ տրանսպորտային միջոցի տվյալները: Մայրաքաղաքում գտնվող գույքի աղբահանության վճարում կատարելու համար հարկավոր է մուտքագրել գույքի սեփականատիրոջ սոցիալական քարտի համարը (Հանրային ծառայությունների համարանիշը) կամ գույքահարկի կոդը:
  • Նշված վճարումներն արագ, հեշտ ու առանց միջնորդավճարի կատարելու համար անհրաժեշտ է ABB Mobile հավելվածի ընտրացանկում սեղմել «Փոխանցումներ» հրահանգը և «Այլ» ենթաբաժնում կատարել համապատասխան առցանց վճարման գործարքը:
  • Հիշեցնենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ABB Mobile հավելվածը հնարավորություն է տալիս նաև համալրել ավանդը, մարել վարկային պարտավորությունները, իրականացնել հաշիվներից փոխանցումներ այլ հաշվեհամարների, իրականացնել արտարժույթի փոխանակում:
  • ABB Mobile հավելվածը հասանելի է iOS և Android հարթակներում:
      • 22.05.2023
      • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

      Թարմացված է` 2022-09-07 17:08