Նորություններ

Վարկավորման հարմար տարբերակ. ABB-Էքստրա, թե՞ ABB-Էքստրա+

  • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է բարելավել վարկային պրոդուկտներն` ներկայացնելով վարկավորման տարբեր հնարավորություններ:
  • Բանկը ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է գույքի գրավադրմամբ ֆինանսավորում ABB-Էքստրա սպառողական վարկի կամ ABB-Էքստրա+ վարկային գծի միջոցով: Գրավի առարկա կարող է լինել անշարժ գույքը, հողատարածքը կամ տրանսպորտային միջոցը:
  • ABB-Էքստրան անշարժ գույքի գրավադրմամբ տրամադրվող սպառողական վարկ է, որը հնարավորություն է տալիս ստանալ 3-100 մլն դրամի չափով գումար՝ 30-120 ամիս մարման ժամկետով: Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը տատանվում է 15-ից 18%-ի սահմաններում, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 16.9-23.7%:
  • ABB-Էքստրա+ով հաճախորդները կարող են ստանալ 3-50 մլն դրամի չափով վարկային գիծ ոչ միայն անշարժ, այլ նաև շարժական գույքի գրավադրման դիմաց: Անշարժ գույքի գրավադրման դեպքում վարկային գիծը կտրամադրվի 40-120 ամիս ժամկետով, իսկ շարժական գույքի գրավադրման դեպքում` 40-60 ամիս ժամկետով: Վարկային գծի տարեկան անվանական տոկոսադրույքը տատանվում է 16-ից 18%-ի սահմաններում, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 18.2-23.7%:
    • 19.05.2023
    • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

    Թարմացված է` 2022-09-07 17:08