Նորություններ
Խրախուսական մցանակներ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ ՝ հավաստի և բազմակողմանի տեղեկատվության համար:
- Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» մրցույթի 2022 թվականի արդյունքները:
- Մրցույթի տարբեր անվանակարգերի հաղթողների անունները հրապարակվելուն զուգահեռ՝ հայաստանյան առևտրային բանկերի ներկայացուցիչներն իրենց նախընտրած նյութերի հեղինակներին շնորհել են խրախուսական մրցանակներ:
- Անկողմնակալ և պրոֆեսիոնալ լուսաբանման համար ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ խրախուսական մրցանակներին են արժանացել «Լավագույն լրագրողական հոդված» անվանակարգում՝ Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող Աստղիկ Փիլիպոսյանը, «Լավագույն վերլուծական հոդված» անվանակարգում՝ «Արմինֆո» լրատվական գործակալության ներկայացուցիչ Կարինե Մելիքյանը, «Լավագույն գիտական հոդված» անվանակարգում՝ Նարեկ Կարապետյանը:
- ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Հաղորդակցությունների կառավարման վարչության պետ Մերի Հայրապետյանը կարևորեց այն, որ մրցույթին մասնակցելու հնարավորություն է տրվում ոչ միայն լրագրողներին, այլև վերլուծաբաններին և գիտնականներին, ինչն ընդլայնում է ոլորտի իրադարձությունների իրազեկման շրջանակը:
- Ուրախալի է նաև այն, որ առևտրային բանկերից մեկի կողմից «Լավագույն գիտական հոդված» անվանակարգում խրախուսական մրցանակի է արժանացել մեր բանկի Հաղորդակցությունների կառավարման վարչության Գովազդի բաժնի պետ Արման Տոնիկյանը:
- Շնորհավորում ենք բոլոր անվանակարգերի հաղթողներին և խրախուսական մրցանակի արժանացած մասնակիցներին:
- 16.05.2023
- ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Թարմացված է` 2022-09-07 17:08