Նորություններ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է «ABB Google Pay» ակցիան

  • Օրեր առաջ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփեց VISA քարտապանների շրջանում անցկացված «ABB Google Pay» ակցիան, ըստ որի` Բանկի երեք հաճախորդները, ովքեր ակցիայի ժամկետում Google Pay-ին կցված իրենց VISA քարտերով իրականացրել էին առավելագույն ծավալով անկանխիկ գործարքներ, արժանացան թանկարժեք նվերների` Samsung Galaxy S22 Ultra բջջային հեռախոս, Samsung Galaxy Watch 5 Pro ժամացույց և Samsung Galaxy Buds 2 Pro մոդելի անլար ականջակալ:
  • Google Pay վճարումների գործարկմանը նվիրված ակցիան ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նորացված, առավել ժամանակակից լուծումներով հարստացված բջջային հավելվածը, ինչպես նաև արագ և հուսալի վճարման մեթոդը հանրայնացնելու լրացուցիչ հնարավորություն էր:
  • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է ընդլայնել հեռավար սպասարկման ծառայություններն՝ իր հաճախորդների համար պատրաստելով բազմաթիվ այլ հաճելի անակնկալներ:
  • Եթե դեռ չունեք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտ, ապա շտապե΄ք դառնալ քարտապան` օգտվելով Բանկի և իր գործընկերների կողմից առաջարկվող բազմաթիվ առավելություններից:
      • 04.05.2023
      • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

      Թարմացված է` 2022-09-07 17:08