Նորություններ
Նոր անտառ՝ հայկական դրամի 30-ամյակի առթիվ
- ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում նոր անտառի ստեղծման նախաձեռնությանը, որը կյանքի է կոչվում Հայկական դրամի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
- Նախաձեռնությունը մեկնարկել է ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության, «Իմ անտառ Հայաստանի» և հայաստանյան առևտրային բանկերի համագործակցությամբ:
- Շուրջ 50 հա տարածքում տնկվելու է 160 000 ծառ՝ կաղնի, թխկի, հաճարենի, լորենի, վայրի տանձ, վայրի խնձոր, ընկուզենի, բոխի և այլ ծառատեսակներ։ Ստեղծվող անտառը, որպես մնայուն, ապագային ու կյանքին ուղղված արժեք, խորհրդանշելու է ազգային արժույթի հարատևությունը։
- Ծառատունկից հետո Կենտրոնական բանկի նախագահը, ՀԲՄ խորհրդի նախագահը և «Իմ անտառ Հայաստան»-ի հիմնադիր տնօրենը ստորագրել են համագործակցության հուշագիր։
- «Այսօր սկսում ենք Հայկական դրամի 30-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք տեղի կունենան 2023 թվականի ընթացքում։ Շատ խորհրդանշական է, որ առաջինը հենց ծառատունկի միջոցառումն է։ Կենտրոնական բանկը մեծապես կարևորում է մեր երկրի բնապահպանական խնդիրների լուծմանն աջակցությունը, և ուրախ ենք, որ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, առևտրային բանկերի և «Իմ անտառ Հայաստանի» ծրագրի հետ միասին, կարող ենք մեր նպաստումն ունենալ շրջակա միջավայրի բարելավմանը։ Միևնույն ժամանակ, մենք հավատարիմ ենք «կանաչ» օրակարգին և հնարավորինս ներդնում ենք այն նաև մեր առօրյա գործունեության և նույնիսկ ֆինանսական կարգավորման մեր մոտեցումներում»,- ասել է Մարտին Գալստյանը։
- ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում մշտապես կարևորել է նման միջոցառումները՝ միանալով մնայուն արժեքներ ստեղծելու նպատակ և բնապահպանական կարևոր նշանակություն ունեցող այս արշավին:
- 03.05.2023
- ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
Թարմացված է` 2022-09-07 17:08