Նորություններ
… Ու երբեք չկրկնվի
- Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո, Բանկի արտասահմանցի ղեկավարները կիսվել են իրենց տպավորություններով` վերհիշելով անցյալի ցավալի էջերը:
-
- «Մենք այսօր այստեղ ենք մեր Խորհրդի նախագահի և արտասահմանցի գործընկերների հետ` ցավակցելու մեր ժողովրդին իր չսփոփված վերքերի համար: Այստեղ ենք` մեր ուղերձը հղելու աշխարհի ժողովուրդներին, որպեսզի ցեղասպանություն և պատերազմներ էլ ոչ մի տեղ չկրկնվեն»,- Բանկի Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը հավելում է, որ այսօր ներկա գտնվելով Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Բանկի արտասահմանցի գործընկերները նույնպես դատապարտում են մարդկության դեմ ցանկացած ոճրագործություն և ցավակից են աշխարհասփյուռ հայությանը:
-
- ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Խորհրդի նախագահ Ալֆրեդ Մոէկլին տպավորված է Հայաստանի երկարամյա, բայց, ցավոք, դժվարություններով լի պատմությամբ: Այսօր էլ հայ ժողովուրդը փորձությունների հորձանուտում է, ուստի Բանկի Խորհրդի նախագահի հիմնական ուղերձն ու մաղթանքը խաղաղությունն է:
- 24.04.2023
- ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
Թարմացված է` 2022-09-07 17:08