Նորություններ
Աշակերտների առաջին վճարային քարտը` ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ
- ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, գնահատելով որակյալ կրթության կարևորությունը և ողջունելով այդ ոլորտում ներգրավվածների գործունեությունը, օրեր առաջ վճարային քարտեր նվիրեց իր գործընկերոջ` Երևանի Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի աշակերտուհիներին` Գայանեին և Էլենին, ովքեր գերմաներենի հանրապետական օլիմպիադայում հաջողություններ են գրանցել` արժանանալով կրթաթոշակի:
-
- 1-ին և 2-րդ կարգի դիպլոմներ ստացած աշակերտուհիներն այսուհետ իրենց կրթաթոշակները կստանան ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Mastercard Standard քարտերով, որոնք տրվել են խրախուսական գումարի համալրմամբ և երկու տարի անվճար սպասարկվելու պայմանով:
-
- Դպրոցի տնօրեն Անիչկա Իսկանդարյանը առանձնակի հպարտությամբ շեշտադրեց ֆինանսական գրագիտության կարևորությունը՝ նշելով, որ փոխանակման ծրագրերով Գերմանիայում գտնվող երեխաները գնումներն ավելի հաճախ կատարում են քարտով և նման հարցերում ավելի քաջատեղյակ են, քան ավագ սերնդի ներկայացուցիչները:
-
- «Երբեք չեմ մոռանա, որ իմ առաջին բանկային քարտն ստացել եմ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ»,- աշակերտուհիներից մեկը կիսվեց իր տպավորություններով:
-
- Կրթօջախի ուսուցիչներն և աշակերտների ծնողներն իրենց շնորհակալությունը հայտնեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությանը բացի բանկային որակյալ ծառայություններ մատուցելուց, հաճախորդների կողքին օգտակար ներկայություն ապահովելու և խրախուսական նվերներ հանձնելու համար:
- 21.04.2023
- ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
Թարմացված է` 2022-09-07 17:08