Նորություններ
Հիփոթեքային վարկավորման նոր շահավետ առաջարկ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ
- ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ անշարժ գույք ձեռք բերելու նպատակով իր հաճախորդներին առաջարկում է հիփոթեքային վարկավորման շահավետ պայմաններ` վճարված տոկոսների գումարի չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությամբ:
- «Հրաչ և Ռուբեն» ՍՊԸ հետ կառուցապատման ծրագրի շրջանակում Բանկն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում բնակարան ձեռք բերել Երևանի էկոլոգիապես մաքուր համայնքներից մեկում՝ Ավան վարչական շրջանում:
- Աճառյան փողոց 37/1 հասցեում գտնվող, երկու մասնաշենքից բաղկացած մինչև 18 հարկանի բազմաֆունկցիոնալ համալիրն ունենալու է ընդհանուր 2700 ք.մ. մակերեսով ամբողջությամբ կանաչապատված և բարեկարգված գոտիներ, հագեցված է լինելու հասարակական ու գրասենյակային տարածքներով, ստորգետնյա կայանատեղիներով, ունենալու է նաև վերգետնա անվճար կայանատեղի, խաղահրապարակներ, ինչպես նաև ապահովվելու են ենթակառուցվածքային բոլոր հարմարավետությունները: Շենքերը լինելու են գազաֆիկացված՝ անհատական ջեռուցման համակարգերի հնարավորությամբ:
- ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է օգտվել հիփոթեքային վարկավորման հնարավորությունից և գնել նոր բնակարան` վճարելով կանխավճար ձեռք բերվող անշարժ գույքի 10%-ի չափով:
- Վարկի տարեկան անվանական հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքը 13.9% է, իսկ փաստացի տոկոսադրույքը՝ 14.9% – 15.5% :
- Հիփոթեքային վարկը կարող է ձևակերպվել 5-150 մլն դրամի չափով, 1.5-20 տարի մարման ժամկետով:
- Բնակելի համալիրի կառուցման ավարտը նախատեսված է 2025թ. դեկտեմբերին:
- Անշարժ գույքի ընտրությունից և վարկի ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ վարկի տրամադրման որոշումը կկայացվի 2 աշխատանքային օրվա ընթացքում:
- ՀՀ, ք. Երևան, Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փողոց 37/1 հասցեում նորակառույց բնակելի թաղամասի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի ստանալ` զանգահարելով կառուցապատող ընկերություն` «Հրաչ և Ռուբեն» ՍՊԸ +374 95 84 33 33:
-
- Կառուցապատող «Հրաչ և Ռուբեն» ՍՊԸ-ի կողմից գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկավորման ընդհանուր պայմաններին կարող եք ծանոթանալ` այցելելով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ցանկացած մասնաճյուղ կամ պաշտոնական կայք-էջ՝ «Հիփոթեքային վարկեր»
- 31.03.2023
- ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
Թարմացված է` 2022-09-07 17:08