ԱնհատներինԲիզնեսին
Մուտք
Նորություններ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է 2022 թվականը՝ գրանցելով հիմնական ցուցանիշների աճ

06.03.2023

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է 2022 թվականի արդյունքները, որոնց համաձայն Բանկը մի շարք ցուցանիշների գծով ամրապնդել է առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում: Բանկը որդեգրել է նոր ռազմավարություն, որի համաձայն ընդլայնելու և կատարելագործելու է մանրածախ բիզնեսի զարգացումը և 2022 թվականի արդյունքներն արդեն իսկ վկայում են հատկապես այդ ուղղությամբ Բանկի դինամիկ զարգացման մասին: 2022թ․ ընթացքում Բանկը գրանցել է Մանրածախ վարկային պորտֆելի աճ 30,5%-ով՝ այդպիսով գերազանցելով ՀՀ բանկային շուկայի 11.5% աճի տեմպը 2,7 անգամ և զբաղեցնելով 17,5% մասնաբաժին՝ ՀՀ բանկերի մանրածախ վարկային պորտֆելի 2022թ․ աճի մեջ։ Հիփոթեքային վարկերի պորտֆելով 2022թ․ ընթացքում Բանկը գրանցել է 66% աճ, ինչը ՀՀ բանկային շուկայի 27․4% աճի տեմպից ավելի է 2,4 անգամ: Բանկը զբաղեցնում է 15,3% մասնաբաժին ՀՀ բանկերի հիփոթեքային պորտֆելի 2022թ․ աճի մեջ։ 2022թ․ ընթացքում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն բարելավել է Մանրածախ վարկային պորտֆելի գծով ՀՀ բանկային շուկայում իր դիրքը՝ տարեվերջին զբաղեցնելով 4-րդ տեղը շուկայում՝ 7,63% մասնաբաժնով։ Բանկը բարելավել է նաև Հիփոթեքային վարկային պորտֆելի գծով ՀՀ բանկային շուկայում իր դիրքը՝ տարեվերջին զբաղեցնելով 3-րդ տեղը շուկայում՝ 8,29% մասնաբաժնով։ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն շարունակում է մնալ բանկային շուկայի առաջատարը ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների պորտֆելով՝ 17,06% մասնաբաժնով։ 2022թ․ ընթացքում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ավելացրել է ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցների պորտֆելը 22,2%-ով։ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հաստատել է 2023-2025թթ․ իր ռազմավարությունը՝ հիմնական շեշտադրումը դնելով մանրածախ բիզնեսի զարգացման և թվայնացման տեմպերի վրա։ Հաշվի առնելով, որ Բանկը որդեգրել է զարգացման թվային ուղին, մասնաճյուղային ցանցի օպտիմալացման շրջանակներում 2022-ին փակվել է 6 մասնաճյուղ։ Ընդհանուր ակտիվներով և պարտավորություններով Բանկը շարունակում է զբաղեցնել ՀՀ բանկային շուկայում 3-րդ տեղը։ Իրավաբանական անձանց տրված վարկային պորտֆելով Բանկը շարունակում է զբաղեցնել շուկայում 2-րդ տեղը՝ 15,23% մասնաբաժնով։ Ընդհանուր ժամկետային ավանդների պորտֆելով Բանկը ևս զբաղեցնում է 2-րդ տեղը շուկայում՝ 12,84% մասնաբաժնով։ Բանկը շարունակում է կյանքի կոչել զարգացման նոր ծրագրեր մեր հաճախորդների և գործընկերների հետ միասին՝ շարունակաբար ներկայացնելով առաջատար ցուցանիշների արդյունքները: Ավելի քան 30 տարի գործող ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ այսօր հաճախորդին է ներկայանում որպես ՀՀ բանկային համակարգի առաջատարներից մեկը՝ առաջարկելով բանկային պրոդուկտների և ծառայությունների ամբողջական ցանկ՝ կորպորատիվ, միջին, փոքր բիզնեսի և ֆիզիկական անձանց համար:

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 15.04.2024 07:31

+374 10 59 20 20

Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից