Նորություններ

5:3` հօգուտ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ...

  • Օրեր առաջ ավարտվեցին Ֆինանսական կոնֆերենցիայի խաղերը. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ թիմը ֆինանսական ֆուտզալ առաջնության եզրափակչում հաղթեց Պետական եկամուտների կոմիտեի թիմին` գրավելով մրցանակային 3-րդ տեղը:
  • Ֆուտբոլային թեժ կրքեր, հիշարժան գոլեր և քաջալերող վանկարկումներ ... Այսպիսին էին եզրափակչի հանդիպումները, որին ներկա էին նաև ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ու ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները:
  • Մրցանակների հանդիսավոր հանձնման արարողության ընթացքում ամփոփվեցին նաև տարբեր անվանակարգերով մրցույթի արդյունքները, որոնցից մեկում էլ` «Ֆինանսական կոնֆերենցիայի լավագույն ռմբարկու» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ֆուտզալի թիմի ավագ Նարեկ Բաբայանը:
  • Բանկի թիմի տղաներին ուրախությամբ շնորհավորեցին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության անդամներն ու Վարչության նախագահ Արտավազդ Սարգսյանը, ով նրանց հետ կիսվեց իր «ֆուտբոլային» հիշողություններով, իսկ հետո հանդիսավոր հանձնեց շնորհակալագրեր և խրախուսական նվերներ` թիմային ոգին ամրապնդելու և նույն տեմպով նոր հաղթանակներին ընդառաջ շարժվելու համար:
    • 08.02.2023
    • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

    Թարմացված է` 2022-09-07 17:08