«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ հայտարարում է Բանկի Երևանի և Դիլիջանի Դրամարկղային կենտրոնների գործունեության համար տեխնիկական սարքավորումներ (թղթադրամի և մետաղադրամի իսկությունը ստուգող, տեսակավորող և հաշվող մեքենաներ, ջերմաեռակցող սարքեր) ձեռք բերելու մրցույթ`
02.02.2023
Մրցույթի պայմաններն են.
- Թղթադրամների հաշվման, տեսակավորման համար կիրառվող մեքենաները պետք է ապահովեն թղթադրամների վճարունակության նվազագույն պահանջների հետևյալ ստուգումները (և դիմերեսի, և դարձերեսի համար). 1.1 Թղթադրամների տեսանելի պատկերի և չափերի համապատասխանությունը Կենտրոնական բանկի կողմից հաստատված նկարագրին, 1.2 Ուլտրամանուշակագույն լույսի ներքո հայտնաբերվող հատկանիշներ, 1.3 Ինֆրակարմիր լույսի ներքո հայտնաբերվող հատկանիշներ, 1.4 Մագնիսականություն։
- Պիտանի, կենղծ և հնամաշ/վնասված թղթադրամների որակում, առանձնացում, տեսակավորում:
- Հաշված և տեսակավորած թղթադրամների վերաբերյալ հաշվետվություններ ստանալու/տրամադրելու և արտահանելու հնարավորություն:
- Մետաղադրամների հաշվման, տեսակավորման համար կիրառվող մեքենաները պետք է ապահովեն մետաղադրամների վճարունակության նվազագույն պահանջների հետևյալ ստուգումները. 4.1 Մետաղադրամների չափերի (տրամագիծ և հաստություն) համապատասխանությունը Կենտրոնական բանկի կողմից հաստատված նկարագրին/անվանական արժեք և նկարագիր /, 4.2 Համաձուլվածքի ստուգում (մագնիսականություն, էլեկտրահաղորդականություն): 4.3 Սարքերի հետագա սպասարկման, ծրագրային կարգաբերման/Բանկի կողմից սպասարկվող արժույթների, այդ թվում ՀՀ դրամի ճանաչման, իսկության ստուգման/մասին տեղեկատվություն:
Պահանջվող փաստաթղթեր.
• մրցույթի մասնակցության դիմում հայտ • «Չբացել մինչև մրցույթի անցկացման օրը» գրառումը, • «Մրցութային հանձնաժողովին» գրառումը, • ՈՒղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:
Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2023 թվականի փետրվարի 10-ը: Տեղեկությունների համար զանգահարել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Դրամական գործառնությունների վարչություն՝ +374-10-59-20-36 կամ +374-93-22-33-99 հեռախոսահամարներով:
Ձեռք բերման համար առաջարկվող տեխնիկական սարքավորումների մակնիշները և քանակը, որոնք համապատասխանում են պահանջվող պայմաններին:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
Թարմացված է` 02.10.2023 05:40