Նորություններ

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է Բանկի Երևանի և Դիլիջանի Դրամարկղային կենտրոնների գործունեության համար տեխնիկական սարքավորումներ (թղթադրամի և մետաղադրամի իսկությունը ստուգող, տեսակավորող և հաշվող մեքենաներ, ջերմաեռակցող սարքեր) ձեռք բերելու մրցույթ:

  • Մրցույթի պայմաններն են.

  • 1. Թղթադրամների հաշվման, տեսակավորման համար կիրառվող մեքենաները պետք է ապահովեն թղթադրամների վճարունակության նվազագույն պահանջների հետևյալ ստուգումները (և դիմերեսի, և դարձերեսի համար).
  • 1.1 Թղթադրամների տեսանելի պատկերի և չափերի համապատասխանությունը Կենտրոնական բանկի կողմից հաստատված նկարագրին,
  • 1.2 Ուլտրամանուշակագույն լույսի ներքո հայտնաբերվող հատկանիշներ,
  • 1.3 Ինֆրակարմիր լույսի ներքո հայտնաբերվող հատկանիշներ,
  • 1.4 Մագնիսականություն։
  • 2. Պիտանի, կենղծ և հնամաշ/վնասված թղթադրամների որակում, առանձնացում, տեսակավորում:
  • 3. Հաշված և տեսակավորած թղթադրամների վերաբերյալ հաշվետվություններ ստանալու/տրամադրելու և արտահանելու հնարավորություն:
  • 4. Մետաղադրամների հաշվման, տեսակավորման համար կիրառվող մեքենաները պետք է ապահովեն մետաղադրամների վճարունակության նվազագույն պահանջների հետևյալ ստուգումները.
  • 4.1 Մետաղադրամների չափերի (տրամագիծ և հաստություն) համապատասխանությունը Կենտրոնական բանկի կողմից հաստատված նկարագրին/անվանական արժեք և նկարագիր /,
  • 4.2Համաձուլվածքի ստուգում (մագնիսականություն, էլեկտրահաղորդականություն):
  • 4.3Սարքերի հետագա սպասարկման, ծրագրային կարգաբերման/Բանկի կողմից սպասարկվող արժույթների, այդ թվում ՀՀ դրամի ճանաչման, իսկության ստուգման/մասին տեղեկատվություն:
  • 4.4Պահանջվող տեխնիկական սարքավորումների մատակարարման վերջնաժամկետ սահմանել մինչև 15.03.2023թ.:


  • Պահանջվող փաստաթղթեր.

  • • մրցույթի մասնակցության դիմում հայտ
  • • կոմերցիոն առաջարկ
  • • կազմակերպության մասին տեղեկատվություն (կանոնադրություն, պետ.ռեգիստրի գրանցման վկայական)
  • • գործընկեր կազմակերպությունների ցանկ

  • Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցութային դիմում-հայտերի թղթային տարբերակը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿե ՓԲԸ Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով, մինչև 2023 թվականի հունվարի 27-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը:


  • Փակ ծրարի վրա պետք է նշվի.

  • • Մրցույթի անվանումը (թղթադրամի և մետաղադրամի իսկությունը ստուգող, տեսակավորող և հաշվող մեքենաների, ջերմաեռակցող սարքերի ձեռք բերման մրցույթ)
  • • «Չբացել մինչև մրցույթի անցկացման օրըե գրառումը,
  • • «Մրցութային հանձնաժողովինե գրառումը,
  • • ՈՒղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:

  • Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2023 թվականի փետրվարի 6-ը:


  • Տեղեկությունների համար զանգահարել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Դրամական գործառնությունների վարչություն՝ +374 10 59 20 96 կամ +374 93 22 33 99 հեռախոսահամարներով:
  • Ձեռքբերման համար առաջարկվող տեխնիկական սարքավորումների մակնիշները և քանակը, որոնք համապատասխանում են պահանջվող պայմաններին:

      • 19.01.2023
      • Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

      Թարմացված է` 2022-09-07 17:08