Նորություններ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հայտարարում է ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ BBB և D&O ապահովագրության նպատակով:

  • «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) նպատակով հայտարարում է ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ:

  • Մրցույթին մասնակցել ցանկացող ապահովագրական ընկերությունները կարող են մրցութային դիմում-հայտերը պահանջվող փաստաթղթերի հետ միասին փակ ծրարներով, վերջիններիս վրա նշելով ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները և գրառում` «Մրցութային հանձնաժողովին», մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-16:45-ը ներկայացնել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ գտնվելու վայր` ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով:
  • Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը:
  • Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերությունները, որոնք իրականացնում են «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրություն» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրություն» (D&O):
  • Տեղեկությունների համար զանգահարել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Ռիսկերի կառավարման և հսկողության դեպարտամենտ (+37410) 59 20 38 հեռախոսահամարով:


  • Մրցույթի համար պահանջվող փաստաթղթերի ցանկ.

  • • Դիմում-հայտ,
  • • Կանոնադրություն` լրացումներով և փոփոխություններով (կրկնօրինակ),
  • • Պետական ռեգիստրի գրանցման վկայականը` իր ներդիրներով, ներառյալ՝ տնօրենի վերաբերյալ տեղեկատվության ներդիրը (կրկնօրինակ),
  • • ՀՎՀՀ (կրկնօրինակ),
  • • Ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը,
  • • Վերջին հաշվեու ժամանակաշրջանի համար հարկային մարմիններ ներկայացված հաշվետվությունները,
  • • Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա անկախ աուդիտորական եզրակացության պատճենը,
  • • «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) տիպային պայմանագրեր,
  • • Տեղեկանք վերջին 2 տարիների ընթացքում «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով ապահովագրական դեպքերի քանակի և ապահովագրական հատուցումների գումարների վերաբերյալ,
  • • Տեղեկանք այլ բանկերի հետ «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով վերջին 2 տարիների ընթացքում համագործակցության վերաբերյալ,
  • • Վերաապահովագրողների վերաբերյալ տեղեկատվություն,
  • • Գնային առաջարկ,
  • • Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության:


  • Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներ.

  • • «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով փորձի առկայություն,
  • • «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) պայմանագրեր կնքվելու դեպքում ապահովագրավճարը մուտքագրվելու է ապահովագրական ընկերության` բացառապես «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված հաշվին:


  • «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով գնային առաջարկը պետք է ներառի հետևյալը.

  • 1.Բանկային ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն.
  • 2.Էլեկտրոնային և համակարգչային հանցագործության ապահովագրություն.
  • 3.Մասնագիտական հատուցման ապահովագրություն.
  • 4.Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրություն:


  • «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն կարող է վերոնշյալ բաժիններից ընտրել ապահովագրման ենթակա բաղադրիչները:

    • 15.11.2022

    Թարմացված է` 2022-09-07 17:08