ԱնհատներինԲիզնեսին
Մուտք
Նորություններ

Լիզինգային պայմանագիր և մի շարք առավելություններ. Ամիօն հատուկ առաջարկով է մասնակցում Լիզինգ էքսպոյին

15.04.2024

Ամիօն դինամիկ մուտք է գործում լիզինգային շուկա: Չենք մոռանում, կամ օրացույցում առանձնացնում ենք հետևյալ օրերը՝ ապրիլի 12, 13 և 14: Ամիօն իր հյուրընկալ տաղավարով այսօրվանից մասնակցում է «Լիզինգ Էքսպո 2024» մասշտաբային եռօրյա ցուցահանդեսին: Մերիդիան ցուցահանդեսային համալիրում Ամիօ բանկը ներկայանում է հատուկ, շահավետ առաջարկով: Այս երեք օրերի ընթացքում Ամիօի տաղավարում հնարավոր կլինի ձևակերպել լիզինգային պայմանագիր առանց միջնորդավճարի՝ նվեր ստանալով լիզինգի առարկայի առաջին տարվա ապահովագրությունը: Ցուցահանդեսի ընթացքում Ամիօի մասնագետները կներկայացնեն Ձեզ Ամիօ Լիզինգի առարկաները, պայմանները, և մենք միասին կկատարենք խելացի ընտրություն Ձեր բիզնեսի համար: Ամիօն առաջարկում է ավելի մրցունակ փաթեթներ, քանի որ շուկայում այս ֆինանսական գործիքի պահանջարկը զգալի աճել է, ինչին հատկապես նպաստում է լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման պետական ծրագիրը։ Եկեք Մերիդիան ցուցահանդեսային համալիր, մասնակցեք Լիզինգ Էքսպո 2024-ին և կունենաք շահավետ համագրծակցության հնարավորություն Ամիօի հետ: Ամիօ լիզինգ, խելացի ընտրություն Ձեր բիզնեսի համար:

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 15.04.2024 07:31

+374 10 59 20 20

Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից