ԱնհատներինԲիզնեսին
Մուտք
Նորություններ

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ՀՀ, ք․Երևանում և մարզերում գործող մասնաճյուղերում՝ Բանկի վերաբրենդավորման նախագծի շրջանակներում իրականացվող կապիտալ վերանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության իրականացման նպատակով բաց մրցույթի մասնակցության հրավեր

19.02.2024

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ՝ ՀՀ, ք․ Երևանում և մարզերում գործող մասնաճյուղերի կապիտալ վերանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնելու նպատակով։

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 48 հասցեով, մինչև 20.03.2024թ., ժամը 17:00-ն:

Մրցութային հայտերի բացումը տեղի կունենա 21.03.2024թ. ժամը 10:30, ՀՀ, 0010, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեում: Ընկերության ներկայացուցիչները կարող են մասնակցել ծրարների բացման ժամանակ:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ: Հասցե՝ ՀՀ` 0010, ք.Երևան, Նալբանդյան 48:

Կոնտակտային անձինք՝ Լևոն Բոյախչյան Հեռ. +(37498) 44-11-55 Էլ. փոստ՝ Levon.boyakhchyan@amiobank.am Սոֆյա Մաճկալյան Հեռ. +(37499) 40-20-57 Էլ. փոստ` Sophya.Matshkalyan@amiobank.am

Տեղեկություններ մրցույթի անցկացման կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ

  1. Մրցույթի կազմակերպիչ` «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ Մրցութային հանձնաժողով։

  2. Մրցույթի անցկացման վայրը և մրցութային հայտերի ընդունման հասցեն` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48, «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի Գլխամասային գրասենյակ:

  3. Մրցութային հայտերի ընդունման ժամկետները՝ Մրցույթին մասնակցելու համար հայտերը և փաստաթղթերի փաթեթները ընդունվում են մրցույթի անցկացման վայրի հասցեով, ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10:00-ից մինչև 17:00: Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում` 20.03.2024թ. ժամը 17:00 ներառյալ:

  4. Մրցույթի անցկացման կարգը՝ 4.1. Մրցույթն անց է կացվում բաց կարգով, որին կարող է մասնակցել ՀՀ-ում գրանցված ցանկացած մասնագիտացված ընկերություն, որը կներկայացնի հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը; 4.1.1. Մրցույթի մասնակցության հայտ (ազատ ոճով), 4.1.2. Կազմակերպության անվանումը, հասցեն և լրացուցիչ այլ տեղեկատվություն, 4.1.3. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ, 4.1.4. Իրականացվող աշխատանքների վերջնական կոմերցիոն առաջարկ (ներառյալ հարկերը և այլ ծախսերը), 4.1.5. Վճարման պայմանները (կանխավճար, վճարման կարգ) և հնարավոր զեղչերի տրամադրման քաղաքականությունը, 4.1.6. Պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճեն (այդ թվում՝ գործադիր մարմնի ներդիրը) կամ քաղվածք պետական ռեեստրից, 4.1.7. Տեղեկատվություն ընկերության բաժնետերերի և աշխատակիցների քանակի վերաբերյալ, ենթակապալառու ընկերությունների քանակի և վերջիններիս աշխատակիցների վերաբերյալ, 4.1.8. Տեղեկանք՝ ՀՀ պետ. բյուջեից 2023թ․ պարտավորությունների վերաբերյալ։ 4.2. Մրցույթի պատվիրատուն ցանկացած ժամանակ իրավունք ունի հրաժարվել մրցույթն անցկացնելուց: 4.3. Մրցութային հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը մասնակիցները պետք է ներակայցնեն ընկերության տպագիր ձևաթղթով (պետական համապատասխան մարմնի կողմից տրված փաստաթղթերի պատճենները՝ «Իսկականի հետ ճիշտ է» նշումով), կազմակերպության ղեկավարի ստորագրութամբ։ Կնքված փաստաթղթերը պետք է հանձնել փակ և կնքված ծրարներով, որի վրա նշվում է մրցույթի անվանումը, ուղարկողի (մրցույթի մասնակցի) և ստացողի (մրցույթի կազմակերպչի) հասցեները և ամբողջական անվանումները՝ «Մրցութային հանձնաժողովին: Չբացել, մինչ հանձնաժողովի նիստը» նշումով։ 4.4. Մրցութային հանձնաժողովի աշխատանքի և մրցույթի հաղթողին որոշելու կարգը. 4.4.1. Ծրարների բացման մրցութային հանձնաժողովի նիստը կնշանակվի 21.03.2024թ. ժամը 10:30 նշված հասցեում: Մրցույթի յուրաքանչյուր մասնակցի անունը հայտարարվում է մրցութային հանձնաժողովին և այլ ներկաներին՝ ծրարը բացելուց առաջ: Կազմակերպությունների գնային առաջարկները հրապարակման ենթակա չեն։ 4.4.2. Մրցութային հանձնաժողովի հաջորդ նիստին մրցույթի հաղթողին ճանաչելու համար, համաձայն մրցութային (փաստաթղթերով նախատեսված) կարգի և չափանիշների, ինչպես նաև ««ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ մատակարարների ընտրության և գնահատման կարգում» նկարագրված բալային համակարգի, Հանձնաժողովն իրականացնում է մրցույթում մասնակցության հայտերի գնահատում և համադրում: Մրցութային հանձնաժողովի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ որոշվում է/են մրցույթի հաղթող/ները և կազմվում է համապատասխան արձանագրություն։ 4.4.3. Հաղթող ճանաչելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի կազմակերպիչը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին/ներին առաջարկ է ներկայացնում կնքել պայմանագիր։ 4.4.4. Կողմերի միջև բոլոր պայմանները համաձայնեցնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի կազմակերպչի և մրցույթի հաղթող/ների միջև կնքվում է պայմանագիր:

  5. Հանձնարարության նկարագիրը՝ 5.1. Շաբաթական պարբերականությամբ Կատարվող կապիտալ վերանորոգման աշխատանքների վերահսկում՝ համաձայն ճարտարապետական աշխատանքային նախագծերի և կապիտալ վերանորոգման աշխատանքների ժամանակային քարտեզի։ 5.2. Շաբաթական պարբերականությամբ պատվիրատուին հաշվետվության ներկայացում (ներառյալ՝ ֆոտոհաշվետվություն)՝ կատարված աշխատանքների որակի, օգտագործված նյութերի տեսակի, քանակի/ծավալի և ժամկետների համապատասխանության մասով՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով առաջարկներ կամ դիտարկումներ կատարվող աշխատանքների վերաբերյալ։ 5.3. Կապիտալ վերանորոգման աշխատանքների ընթացքում պատվիրատուի մոտ կազմակերպվող պարբերական հանդիպումներին մասնակցություն։ 5.4. Կապիտալ վերանորոգման աշխատանքների ավարտին՝ կատարված կապիտալ վերանորոգման աշխատանքների ընդունման-հանձնման աշխատանքներին մասնակցություն՝ որակի, օգտագործված նյութերի տեսակի, քանակի/ծավալի և ժամկետների համապատասխանության մասով, համապատասխան փաստաթղթերի ստորագրում։ 5.5. Յուրաքանչյուր կապիտալ վերանորոգման օբյեկտի մասին գրավոր հաշվետվության ներկայացում։ 5.6. Կապիտալ վերանորոգման աշխատանքները ներառում են` 5.6.1. Մասնաճյուղի նախկին կոսմետիկ վերանորոգման քանդում, միջնորմների, դռների, պատուհանների, պատուհանագոգերի, ճաղավանդակների, շրիշակների, տարբեր տեսակի առաստաղների և հատակների, սանհանգույցի պարագաների, երեսպատման սալիկների, ջեռուցման և օդափոխման համակարգերի, ջրամատակարարման, կոյուղագծերի խողովակների, լուսատուների, աստիճանավանդակների, էլեկտրական լարերի ապամոնտաժում, 5.6.2. գիպսոստվարաթղթե սալերի հետ աշխատանքներ՝ միջնորմների և մետաղական կարկասների պատրաստում, առաստաղների, սյուների, գիպսոստվարաթղթե էլեմենտների երեսպատում, միջնապատերի ջերմաձայնամեկուսացում, 5.6.3. պատերի, առաստաղների գաջում/սվաղում, հարթեցում ծեփամածուկով, ներկում լատեքսային ներկով, պատերի և հատակների երեսպատում սալիկներով, էլեկտրականության և լոկալ ցանցի մոնտաժման աշխատանքների համար պատերին բացված ակոսների փորում և փակում, 5.6.4. դռների, պատուհանների, պատուհանագոգերի, ճաղավանդակների, շրիշակների, սանհանգույցի պարագաների տեղադրում,
    5.6.5. հատակի վերանորոգում, հարթեցում, վինիլապատում, 5.6.6. ապակյա միջնորմների, դռների տեղադրում, 5.6.7. ջեռուցման և օդափոխման համակարգերի, ջրագծերի, կոյուղու մոնտաժման աշխատանքներ, աստճանավանդակների վերականգնման աշխատանքներ և այլն։

  6. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ մեկնարկային պայմաններ՝ 6.1. Բանկերի, այլ ֆինանսական և միջազգային կազմակերպությունների համար նմանատիպ աշխատանքների իրականացման փորձի առկայություն, 6.2. Պայմանագրի կնքման դեպքում «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ բանկային հաշվի առկայության ապահովում, 6.3. Հնարավորության դեպքում` այլ պատվիրատուների կարծիքներ/արձագանքներ/, երաշխավորագրեր, 6.4. Իրականացված աշխատանքների/նախագծերի պորտֆոլիո/պրեզենտացիա, 6.5. Նախկինում կապիտալ վերանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության գծով համագործակցած ընկերությունների ցանկը։

  7. Նկատառում Այլ հավասար պայմանների դեպքում մրցույթում հաղթողի որոշման ժամանակ նախընրությունը կարող է տրվել այն մասնակցին, որը հանդիսանում է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ հաճախորդ:

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 15.04.2024 07:31

+374 10 59 20 20

Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից