ԱնհատներինԲիզնեսին
Մուտք
Նորություններ

Նոր հասցեում՝ նոր գույներով բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Գավառ» մասնաճյուղը

18.01.2024

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորված «Գավառ» մասնաճյուղն իր դռները բացեց Հրաչյա Բունիաթյան 6 հասցեում: Մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նորարար ծառայություններից օգտվելու լայն հնարավորություն է ընձեռում ամբողջ մարզի համար՝ ներկայանալով հաճախորդների սպասարկման մտերմիկ ձևաչափով, նոր գույներով և լուծումներով։ ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ու Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը միասին կտրեցին խորհրդանշական ժապավենը: Առանձնահատուկ նշանակություն ունեցող այս մարզում բանկի ծառայությունները մշտապես պահանջված են եղել թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձանց կողմից: Նորաբաց մասնաճյուղում երևում է ԱՄԻՕԻ նոր հայեցակարգը. հաճախորդներին տրամադրել եզակի բանկային փորձ՝ համատեղելով բանկային ծառայությունները հյուրընկալ միջավայրի հետ: Հաճախորդներին ներկայացվեցին ԱՄԻՕ ԲԱՆԿԻ արագ դրամական փոխանցումների նոր առաջարկները, որոնց շնորհիվ րոպեների ընթացքում մարդիկ կարող են հասանելի լինել աշխարհի տարբեր վայրերում գտնվող իրենց հարազատներին ու մտերիմներին։ Հատկանշական է, որ AMIO-ն հնարավորություն է տալիս InteliExpress համակարգի միջոցով գումար փոխանցել արդեն նաև Ռուսաստան և հակառակ ուղղությամբ, ինչը պահանջված ծառայություն է մեր հայրենակիցների համար։ Այսուհետ գործում է նաև փոխանցում ստանալու նորարար, անվճար և հեռահար տարբերակը՝ AMIO MOBILE հավելվածի միջոցով լրացնելով փոխանցում ստանալու հայտը։ Բանկը մեկնարկել է նաև ակցիա դեպի Չինաստան ուղարկվող միջազգային փոխանցումների համար: Մասնաճյուղի առաջին հաճախորդներն արդեն հասցրեցին գնահատել սպասարկման հարմարավետ ձևաչափը՝ ծանոթանալով նաև ԱՄԻՕԻ հաղորդակցման թվային հարթակներին և նոր պրոդուկտներին:

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 15.04.2024 07:31

+374 10 59 20 20

Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից