ԱնհատներինԲիզնեսին
Մուտք
Նորություններ

Աշտարակում նոր գույներ ավելացան. Բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորած մասնաճյուղը

04.01.2024

Մենք արդեն Աշտարակում ենք: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ՝ վերաբրենդավորված, նոր լուծումներին ու ձևաչափին համահունչ «Աշտարակ» մասնաճյուղը հաճախորդների առջև իր դռները բացեց Ն. Աշտարակեցու փողոց 45-47 հասցեում: Մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությանը ներկա էին հյուրեր Արագածոտնի մարզպետարանից, բանկի գործընկերներ և հավատարիմ հաճախորդներ: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ու Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանը միասին կտրեցին խորհրդանշական ժապավենը: Արագածոտնի փոխմարզպետը վստահ է. ԱՄԻՕՆ շարունակելու է հոգատարությամբ ու ժպիտով սպասարկել հաճախորդներին՝ նպաստելով մարզի զարգացմանը:
«ԲԱՆԿԸ որդեգրել է նոր ռազմավարություն, որը հիմնված է մանրածախ և թվային բիզնեսների զարգացման վրա: Վերջերս իր նոր ռազմավարության շրջանակներում բանկը մեկնարկել է թվային քարտ, որը թույլ է տալիս հաճախորդներին AMIO MOBILE հավելվածում բացել և ակնթարթորեն ակտիվացնել Visa և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի քարտեր», - հաճախորդի ֆինանսական առօրյան ավելի ապահով, հեշտ ու հարմար դարձնող թվային քարտը ներկայացրեց ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Տարածքային զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆյա Մաճկալյանը: Քարտերը բացելուց հետո հաճախորդը կարող է անմիջապես անկանխիկ գործարքներ կատարել. մոբայլ բանկ հավելվածում հասանելի է և՛ քարտի համարը, և՛ անկանխիկ գործարքների համար անհրաժեշտ CVV կոդը:
ԱՄԻՕՆ շարունակելու է իր հաճախորդների համար էլ ավելի հասանելի, ճանաչելի և կիրառելի դարձնել ժամանակակից թվային գործիքները՝ մեծ ուշադրություն դարձնելով մարզերի բնակիչների համար ֆինանսական հասանելիությանը: Բանկի ամբողջ մասնաճյուղային ցանցը նախատեսվում է վերաբրենդավորել մինչև 2024 թվականի վերջ՝ հանրությանը ներկայանալով բոլորովին նոր ձևափաչով, ճարտարապետական և դիզայներական հատուկ լուծումներով:

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 15.04.2024 07:31

+374 10 59 20 20

Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից