ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շնորհավորել է ՀՊՏՀ շրջանավարտներին

14.07.2023

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցները մասնակցել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2022-2023թթ. ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Հիշարժան օրվա ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ներկայացուցիչները շնորհավորել են շրջանավարտներին` ևս մեկ անգամ հաստատելով մասնագիտական բուհի հետ համագործակցության ու երիտասարդ մասնագետների կարիերայի զարգացմանը նպաստելու կարևորությունը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 29.09.2023 12:39