«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դադարեցնում է «Ասկերան» մասնաճյուղի գործունեությունը
21.08.2023
Տեղեկացնում ենք, որ ս.թ. օգոստոսի 25-ից «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դադարեցնելու է ԱՀ, ք. Ասկերան, Շահումյան փ., թիվ 3 հասցեում գործող «Ասկերան» մասնաճյուղի գործունեությունը: «Ասկերան» մասնաճյուղի հաճախորդները կարող են շարունակել սպասարկվել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Ստեփանակերտ» մասնաճյուղում (հասցե՝ ԱՀ, ք. Ստեփանակերտ, Վ. Սարգսյան փ., թիվ 25/4), ինչպես նաև Բանկի մյուս մասնաճյուղերում: Միաժամանակ հայտնում ենք, որ գրեթե բոլոր բանկային գործարքները հնարավոր է կատարել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից առաջարկվող հեռավար սպասարկման այլընտրանքային ուղիներով՝ • ABB Mobile հավելվածով, • վճարային տերմինալներով, • տեսազանգի ծառայության միջոցով՝ Skype համակարգում տեսազանգ կատարելով Բանկի Զանգերի կենտրոնի «Im ABB» օգտատիրոջը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410 592020, WhatsApp/Viber +37494 114488
Թարմացված է` 29.09.2023 12:39