«Գյումրի» մասնաճյուղի գործունեության վայրը ժամանակավորապես փոխվում է

03.08.2023

Հաճախորդներին ժամանակակից և հարմարավետ լուծումներով ներկայանալու նպատակով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Գյումրի» մասնաճյուղում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հրապարակ 8) մեկնարկելու են բարեկարգման աշխատանքներ։ 07.08.2023 թվականից «Գյումրի» մասնաճյուղը ժամանակավորապես իր ողջ ծառայությունների փաթեթով գործելու է ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Պ. Սևակ փ. 13 հասցեում՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ նախկին «Անի» մասնաճյուղում: Հայցում ենք մեր հաճախորդների ներողամտությունը հնարավոր անհարմարության համար` վստահեցնելով, որ Բանկի զարգացման նոր ռազմավարությունը միտված է բարձացնելու հաճախորդների սպասարկման հարմարավետությունը և սպասարկման որակը՝ ընդլայնելով մատուցվող թվային ծառայությունների շրջանակը։ Միաժամանակ հայտնում ենք, որ հիմնական բանկային գործարքները կարող եք շարունակել կատարել հեռավար հարթակներում՝

  • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Mobile Bank հավելվածի միջոցով,
  • Բանկի մասնաճյուղերում և մասնաճյուղերից դուրս տեղակայված վճարային տերմինալների միջոցով,
  • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վիդեոբանկ ծառայության միջոցով՝ Skype համակարգի միջոցով տեսազանգ կատարելով Բանկի Զանգերի կենտրոնի «Im ABB» օգտատիրոջը:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 02.10.2023 05:40