ԱնհատներինԲիզնեսին
Մուտք
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ արբիտրաժային դատարանի հետ համագործակցության համար բաց մրցույթի անցկացման մասին

21.07.2023

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է բաց մրցույթ՝ արբիտրաժային դատարանի հետ համագործակցության նպատակով:

Մրցութային հայտերը անհրաժեշտ է ներկայացնել մինչև 15/08/2023թ. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ` ՀՀ, 0010, քաղաք Երևան, Նալբանդյան 48 հասցեով:

Մրցութային հայտերի բացումը տեղի կունենա 2023թ. օգոստոսի 16-ին, ժամը 11:00, ՀՀ, 0010, քաղաք Երևան, Նալբանդյան 48 հասցեում:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ՀՀ` 0010, քաղաք Երևան, Նալբանդյան 48 հասցեով:

Կոնտակտային անձինք Իրավաբանական ծառայության ղեկավար Հեռ. +(374) 10-59-20-20 /ներքին՝495/ Էլ. փոստ karina.hovhanesyanm@armbusinessbank.am

Դատական գործերի սպասարկման բաժնի պետ Հեռ. +(374) 10-59-20-20 /ներքին՝458/ Էլ. փոստ` Siranush.Grigoryan@armbusinessbank.am

Տեղեկություններ մրցույթի անցկացման կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ

1.Մրցույթի կազմակերպիչ`

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ մրցութային հանձնաժողով։

  1. Մրցույթի անցկացման վայրը և մրցութային հայտերի ընդունման հասցեն`

ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Գլխամասային գրասենյակ:

  1. Մրցութային հայտերի ընդունման ժամկետները`

Մրցույթին մասնակցելու համար հայտերը և փաստաթղթերի փաթեթները ընդունվում են մրցույթի անցկացման վայրի հասցեով, ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10:00-ից մինչև 17:00: Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում` 2023թ. օգոստոսի 15-ը, ժամը 17:00 ներառյալ: Սահմանված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում և առանց ծրարը բացելու վերադարձվում են հայտ ներկայացնողին:

  1. Մրցույթի անցկացման կարգը`

4.1. Մրցույթն անցկացվում է բաց և մրցույթին կարող է մասնակցել ցանկացած արբիտրաժ, անկախ դրա մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից կամ առանց նման հաստատության իրականացվելու հանգամանքի, որը կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը: 4.2. Մրցույթի պատվիրատուն ցանկացած ժամանակ իրավունք ունի հրաժարվել մրցույթն անցկացնելուց։ 4.3. Մրցութային հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը մասնակիցները պետք է ներկայացնեն փոստային կապի միջոցով՝ պատվիրված նամակով, առձեռն կամ Բանկի էլեկտրոնային փոստի հասցեով։ Փոստային կապի միջոցով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ փաստաթղթերը պետք է հանձնել փակ (առկայության դեպքում նաև կնքված) ծրարներով, որի վրա նշվում է մրցույթի անվանումը, ուղարկողի (մրցույթի մասնակցի) և ստացողի (մրցույթի կազմակերպչի) հասցեները և ամբողջական անվանումները՝ «Մրցութային հանձնաժողովին: Չբացել, մինչ հանձնաժողովի նիստը» նշումով։ Մրցույթի հայտատուները՝ մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտը (3-րդ կետում նշված ժամկետի լրանալը) կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը: Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է հայտերի ներկայացման կարգով՝ ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը: Մրցութային առաջարկները և կից փաստաթղթերը ներկայացվում են հայերեն և ռուսերեն լեզուներով: 4.4. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն է. 4.4.1. Նամակ-հայտ մրցույթին մասնակցելու համար, 4.4.2. Գրավոր առաջարկ ծառայությունների վերաբերյալ, այդ թվում՝ գնային առաջարկ, 4.4.3. Տեղեկանք մրցույթի մասնակցի վերաբերյալ կազմակերպության անվանումը, գտնվելու վայրի հասցեն և մասնակցի նախընտրությամբ լրացուցիչ այլ տեղեկատվություն, 4.4.4. Իրավաբանական անձանց դեպքում՝ հայտը ներկայացնելու օրվան նախորդող 30 օրից ոչ ավելի վաղեմություն ունեցող ՝ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից էլեկտրոնային քաղվածք, 4.4.5. Հակիրճ տեղեկատվություն ընկերության արբիտր(ներ)ի վերաբերյալ, 4.4.6. Ծրագրային հագեցվածության հնարավորության վերաբերյալ, 4.4.7. Դատական գործերի քանակի վերաբերյալ տեղեկատվություն՝ ամսական կտրվածքով: 4.4.6 Սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացնելու կամ թերի ներկայացվելու դեպքում, հայտը կհամարվի չներկայացված: 4.5. Մրցութային հանձնաժողովի աշխատանքի և մրցույթի հաղթողին որոշելու կարգը. 4.5.1. Ծրարների բացման մրցութային հանձնաժողովի նիստը կնշանակվի 2023թ. Օգոստոսի 16-ին, ժամը 11:00՝ սույն հայտարարության մեջ նշված հասցեում: Մրցույթի յուրաքանչյուր մասնակցի անունը հայտարարվում է մրցութային հանձնաժողովին և այլ ներկաներին՝ ծրարը բացելուց առաջ: Մրցույթի մասնակիցների գնային առաջարկները հրապարակման ենթակա չեն: 4.5.2. Մրցութային հանձնաժողովի հաջորդ նիստին մրցույթի հաղթողին ճանաչելու համար, համաձայն մրցութային (փաստաթղթերով նախատեսված) կարգի և չափանիշների, ինչպես նաև «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Մատակարարների ընտրության և գնահատման» կարգում նկարագրված չափորոշիչներին համապատասխան, Հանձնաժողովն իրականացնում է մրցույթում մասնակցության հայտերի գնահատում և համադրում: Մրցութային հանձնաժողովի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ որոշվում է մրցույթի հաղթողը և կազմվում է համապատասխան արձանագրություն, 4.5.3. Հաղթող ճանաչելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի կազմակերպիչը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին տեղեկացնում է վերջինիս մրցույթում հաղթող ճանաչված լինելու մասին և առաջարկում է կնքել համագործակցության պայմանագիր՝ ներկայացնելով դրա պայմանները:

  1. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ մեկնարկային պայմաններ`

5.1. Բանկերի, այլ ֆինանսական և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացման փորձի առկայություն, 5.2. Արագ, առանց անհարկի ձգձգումների կամ ծախսերի անկողմանկալ դատարանի կողմից վեճերի արդարացի լուծում ստանալու հնարավորություն, 5.3. Վեճերի լուծումը և գործերի քննության փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորություն, 5.4. Մրցունակ սակագնային քաղաքականություն, 5.5. Տեղեկատվական անհատական հարթակի առկայություն:

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 15.04.2024 07:31

+374 10 59 20 20

Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից