Նորություններ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ Սննդի աջակցության քարտեր թողարկող

  • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, հաղթելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մրցույթը, թողարկել է Սննդի աջակցության քարտեր, որոնք տրամադրվելու են Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի համայնքների սահմանամերձ բնակավայրերի սոցիալապես անապահով ընտանիքներին:
  • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Սննդի աջակցության քարտերը նախատեսված են միայն անկանխիկ եղանակով սնունդ գնելու համար:
  • Նախաձեռնությունը իրականացվում է «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում» ծրագրի ներքո, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի և Ռազմավարական զարգացման գործակալության հետ համագործակցությամբ։
  • Ծրագրի նպատակն է բարելավել Վարդենիս (Գեղարքունիք), Սիսիան (Սյունիք) և Ջերմուկ (Վայոց ձոր) համայնքների սահմանամերձ բնակավայրերում հակամարտությունից տուժած և սոցիալապես անապահով վիճակում հայտնված մարդկանց կենսամակարդակը։
  • Ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի ՊՀԾ-ն աջակցություն է ցուցաբերում Հայաստանի 15 սահմանամերձ համայնքներում բնակվող 3,000 սոցիալապես անապահով անձանց։
    • 13.03.2023
    • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

    Թարմացված է` 2022-09-07 17:08