Նորություններ

Ակնթարթային փոխանցումներ դեպի Հայաստան Ֆորա-Բանկի բջջային հավելվածով

  • Ռուսական Ֆորա-Բանկի հաճախորդներն այսուհետ կարող են կատարել МИГ դրամական փոխանցումներ անմիջապես ՀԱՅԲԻԶՆԵՍԱԲԱՆԿԻ հաճախորդների քարտերին և բանկային հաշիվներին Ֆորա-Բանկի բջջային հավելվածի միջոցով։ Մինչև ս.թ. հունվարի 31-ն առաջին փոխանցման համար գործում է միջնորդավճարի գումարից cashback մինչև 1,000 ՌԴ ռուբլի չափով:

  • Փոխանցման պայմաններն են`

  • փոխանցման արժույթը` ՌԴ ռուբլի
  • ստացման արժույթը` ՌԴ ռուբլի*
  • միջնորդավճար` 1% (նվազագույնը` 100, առավելագույնը՝ 10,000 ՌԴ ռուբլի)
  • փոխանցման առավելագույն գումարը` 1 մլն ՌԴ ռուբլի


  • Ակնթարթային դրամական փոխանցում ուղարկելու համար անհրաժեշտ է`

  • ներբեռնել ռուսական Ֆորա-Բանկի բջջային հավելվածը,
  • ընտրել «МИГ փոխանցումներ դեպի Հայաստան»,
  • ընտրել հաշիվը, որից գանձվելու է փոխանցվող գումարը,
  • լրացնել ՀԱՅԲԻԶՆԵՍԱԲԱՆԿԻ հաճախորդի բջջային, հեռախոսահամարը և մուտքագրել փոխանցվող գումարի չափը:


  • Մո΄տ եղեք նրանց, ովքեր հեռու են գտնվում:
  • * ՀԱՅԲԻԶՆԵՍԱԲԱՆԿ-ում ՌԴ ռուբլով հաշիվ չունենալու դեպքում՝ փոխանցման գումարն ավտոմատ փոխարկվում է հաճախորդի անունով գործող հաշվի արժույթի՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ Եվրո:

      • 23.01.2023
      • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

      Թարմացված է` 2022-09-07 17:08