Նորություններ
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է անվտանգության, անցման-հսկման համակարգերի և մոնիթորինգային կենտրոնի արդիականացման, համակարգերի հնարավորինս ավտոմատացման, նոր ծրագրերի ներգրավման համար մրցույթ`
- Մրցույթի պայմաններն են՝
-
- 1. Աշխատակիցների նույնականացում դեմքով և մուտքի-ելքի գրանցում աշխատաժամերի հաշվարկման նպատակով։
- 2. Անձանց նույնականացում դեմքով, տեղաշարժի ցուցադրում։
- 3. Բանկի ղեկավար անձանց և խնդրահարույց հաճախորդների ցուցադրում բանկի տարածք մուտք-ելք լինելիս։
- 4. Տվյալների բազան վարելու հնարավորություն։
- 5. Տրանսպորտային միջոցների նույնականացում ըստ պետհամարանիշների, թույլատրելի տրանսպորտային միջոցների համար ուղեփակոցը բացելու հնարավորություն և տրանսպորտային միջոցների բազայի վարման հնարավորություն։
- 6. Անվտագության համակարգերի հետ ինտեգրվելու հնարավորություն: Հրդեհային, շարժման կամ այլ ահազանգերի դեպքում տվյալ սենյակի կամ տարածքի տեսախցիկի(ների) մեծ էկրանով ցուցադրելու հնարավորություն։
- 7. Անցման-հսկման համակարգերի հետ ինտեգրվելու հնարավորություն: Բանկի աշխատակիցների մուտք-ելք լինելիս անցագրերից չօգտվելու դեպքում անցման-հսկման համակարգում տվյալ աշխատակիցների գրանցելու հնարավորություն։
- 8. ԱԳՄ-ների և ԱԳՓՄ-ների հետ ինտեգրվելու հնարավորություն: ԱԳՄ-ներով և ԱԳՓՄ-ներով կատարվող գործարքների ցուցադրման հնարավորություն տվյալ ԱԳՄ-ի կամ ԱԳՓՄ-ի տեսախցիկի պատկերի վրա։
- 9. Դրամահաշվիչ մեքենաների հետ ինտեգրվելու հնարավորություն: Գումար հաշվելու դեպքում դրամարկղային սենյակի ամբողջական ցուցադրման և դրամահաշվիչ մեքենայի ցուցմունքի ցուցադրման հնարավորություն տվյալ դրամարկղային սենյակի տեսախցիկի պատկերի վրա։
- 10. Արտակարգ իրավիճակների դեպքում տվյալ տարածքի տեսախցիկի պատկերի մեծ էկրանով ցուցադրելու հնարավորություն:
- 11. Ինֆորմացիայի արխիվացման և արխիվացված ինֆորմացիայից օգտվելու հնարավորություն 120 օր և ավել ժամկետով։
- 12. Ավելի կարևոր նշանակություն ունեցող սենյակների տեսախցիկների տեսաձայնագրությունների ավելի շատ օրերի գրանցում, քան մնացած տեսախցիկներինը։
- 13. Շարժի դեպքում տեսաձայնագրություն կատարելու և շարժից առաջ և հետո ժամանակահատված ընտրելու հնարավորություն։
-
-
- Պահանջվող փաստաթղթեր.
-
- • մրցույթի մասնակցության դիմում հայտ
- • կոմերցիոն առաջարկ
- • կազմակերպության մասին տեղեկատվություն (կանոնադրություն, պետ.ռեգիստրի գրանցման վկայական)
- • գործընկեր կազմակերպությունների ցանկ
-
- Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցութային դիմում-հայտերի թղթային տարբերակը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով, մինչև 2022 թվականի դեկտեմբերի 25-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը:
-
-
- Փակ ծրարի վրա պետք է նշվի.
-
- • Մրցույթի անվանումը (անվտանգության, անցման-հսկման համակարգերի և մոնիթորինգային կենտրոնի արդիականացման, համակարգերի հնարավորինս ավտոմատացման նոր ծրագրերի ներգրավման համար մրցույթ)
- • «Չբացել մինչև մրցույթի անցկացման օրը» գրառումը.
- • «Մրցութային հանձնաժողովին» գրառումը.
- • ՈՒղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:
-
- Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2023 թվականի հունվարի 16-ը:
- Տեղեկությունների համար զանգահարել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Անվտանգության դեպարտամենտ +374 94 060774 հեռախոսահամարով:
-
-
- ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
-
- Նպատակը՝ անվտանգության, անցման-հսկման համակարգերի և մոնիթորինգային կենտրոնի արդիականացման, համակարգերի հնարավորինս ավտոմատացման նոր ծրագրերի ներգրավում
- ԱՌԿԱ սարքավորումների մոդելները՝
- Անվտանգության համակարգ
-
- 1. SATEL INTEGRA 24, 32, 64, 128, 256
- 2. VERSA
- 3. PERFEKTA
- 4. MICRA
-
-
- Անցման-հսկման համակարգ
-
- 1. ZKTeco F22
- 2. ZKTeco SF400
- 3. ZKTeco INBIO460
- 4. ZKTeco SC403
- 5. ZKTecoF8
-
- Տեսահսկման համակարգ
- Տեսաձայնագրիչներ HIKVISION
- 1. DS-7316HUHI-K4
- 2. DS-7216HUHI-K2
- 3. DS-7608HI-ST
- 4. DS-7616HUHI-F2
- 5. DS-7208HUHI-K2
- 6. DS-7604HI-ST
- 7. DS-7608HUHI-F2
- 8. DS-7608NI-K2
- 9. DS-7616HI-ST
- 10. DS-7216HQHI-SH
- 11. DS-7716NI-ST
- 12. DS-7716NI_E4
-
- Տեսխցիկներ HIKVISION
-
- DS-2CD2463G0-I, DS-2CD2432F-I, DS-2CD2420F-I, DS-2CD2412F-I, DS-2CD2420F-IW,
- DS-2CD2443G0-I, DS-2CD2442FWD-IW, DS-2CD1043G0-I, DS-2CD2132-I
- Տեսխցիկներ COMMAX
- Commax CNU-2M3AFX_V0_BU V3.1.8
- Ընդհանուր 500 հատ IP տեսախցիկ 950 հատ analog տեսախցիկ
-
- Դրամահաշվարկի մեքենաներ
- 1. MIB / AXIOM
- 2. Giesecke&Devrient BPS C1-F
- 3. MAGNER 350
- 4. SBM SB-2000S
- 5. SBM SB-1100
- 6. HITACHI IH-110
- 7. COIN COUNTER HCS-3300
- 8. SCAN COIN CONTOFAX S2
-
- ԱԳՄ և ԱԳՓՄ-ներ
-
- 1. NCR 6687
- 2. NCR 5887
- 3. NCR 5886
- 4. NCR 6622
- 5. NCR 6683
- 6. NCR 6626
- 7. NCR 5877
- 8. SIGMA SC 800
- 9. PERSONA 5887
- 25.11.2022
Թարմացված է` 2022-09-07 17:08