Նորություններ

«Արևագորգի» վերջին հանգույցը կապված է. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ նախագծի մասնակից

  • Ուղիղ մեկ տարի առաջ՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցները 1200 կապ էին ավելացրել Արևագորգին՝ մասնակցելով համահայկական գորգի ստեղծմանը:
  • Այսօր արդեն Մարիոթ հյուրանոցում «Արևագորգի» վերջին հանգույցները կապեցին և գորգը կտրելու արարողությունն արեցին Հայրենիքի պաշտպանության ժամանակ զինհաշմանդամություն ձեռք բերած մեր հերոսները:
  • Շուրջ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ անհատների և կազմակերպությունների շարքում «Արևագորգի» ստեղծմանն իր ներդրումն է ունեցել նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ:
  • Այս ընթացքում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի և «Մեգերյան կարպետ» ընկերության համատեղ «Կապի’ր, որ․․․» նախաձեռնությանը Հայաստանից և արտերկրից միացած անհատներն ու ընկերությունները կապեր են ավելացրել գորգին, յուրաքանչյուր կապը՝ 1000 դրամին համարժեք գումար՝ կանգնելով բոլորիս համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայած զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին։
  • Նախաձեռնության շնորհիվ հավաքագրվել է 8.123.000 ՀՀ դրամ։ Հիմնադրամն առ այսօր հատուցել է հաշմանդամություն ունեցող հազարավոր զինծառայողների կամ զոհված զինծառայողների ընտանիքների:
  • Ամփոփիչ միջոցառմանը ԶԱՀ գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը նշել է, որ հիմնադրամի առաքելությունը ձևավորվել է շատ վեհ գաղափարի շուրջ։ Մեզնից յուրաքաչյուրը պետք է կարողանա գնահատել մեր հերոսներին, հարգել զոհվածների հիշատակը, ինչպես նաև նրանց, ովքեր ողջ են այսօր։
  • «Մեգերյան կարպետ» ընկերության հիմնադիր Րաֆֆի Մեգերյանի խոսքով՝ այս գորգը հյուսելը խորհրդանշում էր այն, որ մենք միասնական լինելով կարող ենք արդյունքի հասնել։ «Արևագորգը» մեր ուժի և հզորության խորհրդանիշն է։
  • Մեծ ուշադրություն դարձնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ պարբերաբար մասնակցություն է ունենում բարեգործական, սոցիալական և մշակութային միջոցառումների՝ ողջ թիմով մեկ նպատակի շուրջ համախմբվելու լավագույն օրինակով:
      • 02.08.2022

      Թարմացված է` 2022-09-07 17:08