Նորություններ

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ հայտարարում է Կիբեռսպառնալիքներից համալիր պաշտպանության համակարգի ձեռքբերման մրցույթ:

  • «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ հայտարարում է Կիբեռսպառնալիքներից համալիր պաշտպանության համակարգի ձեռքբերման մրցույթ`

  • Մրցույթի պայմաններն են՝
  • 1.Ներկայացնել առաջարկվող համակարգի(երի) տեխնիկական նկարագրությունը և պարամետրերը (պահանջվող տեխնիկական պայմանները կցվում են):
  • 2.Նշել տեխնիկական աջակցության տրամադրման պայմանները:
  • 3.Նշել մատակարարման պայմանները;
  • 4.Նշել այլ պայմաններ կազմակերպության հայեցողությամբ:
  • 5.Մատակարար ընկերության հետ պայմանագրից բխող բոլոր փոխհաշվարկները կատարվելու են «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ–ում առկա հաշիվների միջոցով:

  • Պահանջվող փաստաթղթեր.

  • •մրցույթի մասնակցության դիմում հայտ
  • •կոմերցիոն առաջարկ
  • •կազմակերպության մասին տեղեկատվություն (կանոնադրություն, պետ.ռեգիստրի գրանցման վկայական)
  • •գործընկեր կազմակերպությունների ցանկ

  • Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցութային դիմում-հայտերի թղթային տարբերակը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով, 2022 թվականի նոյեմµ»ñÇ 14-ից 30-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը:

  • Փակ ծրարի վրա պետք է նշվի.

  • •Մրցույթի անվանումը (Կիբեռսպառնալիքներից համալիր պաշտպանության համակարգի ձեռքբերման մրցույթ)
  • •«Չբացել մինչև մրցույթի անցկացման օրը» գրառումը.
  • •«Մրցութային հանձնաժողովին» գրառումը.
  • •ՈՒղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:
  • Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2022 թվականի դեկտեմբերի 11-ը:

  • Տեղեկությունների համար զանգահարել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Տեղեկատվական Անվտանգության վարչություն (+374 94) 695947 հեռախոսահամարով կամ անցնել հղմամբ
    • 14.11.2022
    • Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

    Թարմացված է` 2022-09-07 17:08