Նորություններ
«Հերացի» ավագ դպրոցի աշակերտները հյուրընկալվել էին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ
- ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր Գլխամասային գրասենյակում հյուրընկալել էր Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի տնտեսագիտական ենթահոսքի 10-րդ դասարանի աշակերտներին:
- Ճանաչողական շրջայցի ընթացքում աշակերտները ծանոթացան Երևանի անկրկնելի դիմագիծը ներկայացնող Բանկի Գլխամասային շենքերի պատմությանը: Այս արժեքավոր ճարտարապետական հուշարձանների կողքով անտարբեր չեն անցնում երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը: Ներկայում Նալբանդյան 48 հասցեում գտնվող շենքում ժամանակին տեղակայվել է Արքունական պալատն ու նահանգական գանձատունը, հարակից շենքում՝ Առաջին հանրապետության Արվեստի և հանրային կրթության նախարարությունը: Պատմության հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց Բանկի Հաղորդակցությունների կառավարման վարչության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը:
- Այնուհետև ֆինանսական գրագիտության վերաբերյալ հետաքրքիր, ինտերակտիվ դասի միջոցով, որը վարում էր նույն վարչության Գովազդի բաժնի պետ, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանը, աշակերտներն ստացան գիտելիքներ խնայելու ֆորմալ և ոչ ֆորմալ գործիքների մասին։ Իրենք էլ իրենց հերթին ուղղեցին բազմաթիվ հարցեր դրամի ստեղծման պատմության, ժամանակի ընթացքում փողի արժեքի փոփոխության և վաղվա ֆինանսական մուտքերն ապահովող ներդրումների վերաբերյալ։
- ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես պատրաստակամ է իր ավանդն ունենալ ոչ միայն կրթության որակը բարելավող, այլև մշակութային արժեքները սերնդեսերունդ փոխանցող նախաձեռնություններում:
- 14.11.2022
- Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Թարմացված է` 2022-09-07 17:08