Նորություններ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ հայ պատանի տաղանդներին աջակից

  • Հայկական բեմերից՝ միջազգային հարթակներ. 15 տաղանդավոր պատանիների հիացմունքի արժանի կատարումները ջերմ արձագանք ստացան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած ամփոփիչ համերգին: «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի ՙՏալենտում՚ կրթական և զարգացնող ծրագրի կրթաթոշակառուների կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Նարեկացու, Չայկովսկու, Ռախմանինովի, այլ հանճարների ստեղծագործություններ:
  • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մեծ ուշադրություն դարձնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին, աջակցություն է ցուցաբերել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամին՝ նպաստելով Հայաստանի պատանի տաղանդների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը:
  • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես կարևորել է ազգային և մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նախաձեռնությունները և վստահ է, որ աջակցելով հայ պատանի տաղանդներին՝ կերտվում է Հայաստանի ապագան, իբրև մշակութապես զարգացած պետություն:
  • Համերգի կազմակերպիչներին, մեծ և կարևոր առաքելություն ստաձնած մասնակիցներին, Բանկը մաղթում է բարի ընթացք, համաշխարհային նոր բեմեր:
    • 14.10.2022
    • Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

    Թարմացված է` 2022-09-07 17:08