Նորություններ
Նոր սերնդի բանկոմատներ՝ արտարժույթի փոխանակման հնարավորությամբ
- Արտարժույթի փոխանակման հնարավորություն՝ առանց Բանկ այցելելու, 24/7 ռեժիմով: Մեկնարկել է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր սերնդի բանկոմատների վրա արտարժույթի փոխանակման հնարավորությունը ակտիվացնելու գործընթացը: Այս պահին, արդեն իսկ 18 նման բանկոմատ թույլ են տալիս Բանկի հաճախորդներին խնայել ժամանակը, կատարել արտարժութային գործառնություններ մրցունակ փոխարժեքով, սպասարկվել ավելի արագ և հարմարավետ: Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի է, ինչ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սկսել է գործարկել նոր սերնդի բանկոմատներ, որոնք ունեն մի շարք առավելություններ՝ կանխիկ գումարի մուտքագրում, քարտերի անհպում ընթերցում, քարտը բանկոմատում մոռանալու կամ բանկոմատի կողմից առգրավելու նվազագույն ռիսկեր և այլն: Ավելի քան 140 բանկոմատ ունեցող ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է արդիականացնել և զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ ձգտելով գերազանցել իր հաճախորդների սպասումները:
- Բանկոմատների հասցեներին ծանոթացեք այստեղ
- 22.09.2022
- Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Թարմացված է` 2022-09-07 17:08