Ներդրումային ծառայություններ
Ֆիզիկական անձանց ժամկետային և ցպահանջ ավանդներ
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրՆերդրումային ծառայությունների մատուցման կարգՀավելվածներԲրոքերային ծառայության սակագներՀՀ պետական պարտատոմսերի պահառության ծառայության սակագներ
Արժեթղթերի պահառության հետ կապված ծառայություններ
- — Արժեթղթերի հաշվի բացում, փոփոխություն, պահպանում և փակում,
- — Արժեթղթերի փոխանցմամբ պայմանավորված գործառնություններ,
- — Արժեթղթերի գրավադրում և գրավադրման դադարեցում,
- — Արժեթղթերի և արժեթղթերի հաշիվների սառեցում և սառեցման դադարեցում,
- — Հաշվետիրոջը արժեթղթերի հաշվից քաղվածքի և այլ տեղեկությունների տրամադրում:
Զգուշացում
Ծառայությունների մատուցման համար Բանկը գանձում է միջնորդավճար` համաձայն Բանկի Վարչության կողմից հաստատված սակագների: Միջնորդավճարները գանձվում են Հաճախորդի բանկային հաշվից՝ գործարքի վերջում Հաճախորդի կողմից տրված հրահանգների հիման վրա:
Բանկի և հաճախորդի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Արժեթղթերով գործարքները տրամադրվում են գրավոր հանձնարարականով 2 օրինակից և ներկայացվում են մինչև գործառնական օրվա ժամը 10:00-ը:
Պայմանագիրն ուժի մեջ է մտնում և գործում է անժամկետ։ Պայմանագրի խզման դեպքում հաճախորդի դեպո հաշվի մնացորդը փոխանցվում է հաճախորդի այլ ենթադեպոզիտարիայում գրանցված դեպո հաշվին:
Ներդրումների դեպքում անհրաժեշտ է արժեթղթերի հետ աշխատանքի փորձ: Արժեթղթերով գործարքներ իրականացնելիս բոլոր ռիսկերը կրում է հաճախորդը: Բանկը ՉԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ հաճախորդի վնասները, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք առաջացել են բանկի անգործության և/կամ անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով:
Թարմացված է` 2022-09-07 17:08