Բանկային գործարքներ Telcell և EasyPay վճարային տերմինալների միջոցով

Վճարային տերմինալների միջոցով կատարվող գործարքների մասին տեղեկատվություն

Բանկն իր հաճախորդներին առաջարկում է հարմարավետ և ժամանակակից եղանակով առցանց ռեժիմում կատարել բանկային գործարքներ Telcell և EasyPay վճարային համակարգերի միջոցով: Telcell համակարգով վճարումներ կարող եք կատարել ավելի քան 1200 վճարային տերմինալների և 30 մասնաճյուղերի միջոցով, որոնք տեղակայված են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում և ԼՂՀ-ում:

Առանց Բանկի մասնաճյուղ այցելելու Դուք կարող եք Telcell վճարային տերմինալների միջոցով համալրել Ձեր քարտային և բանկային հաշիվները, ինչպես նաև կատարել վարկերի և վարկային գծերի մարումներ:

Սակագներ
  • Նվազագույն գումար*

    1 300 ֏
  • Առավելագույն գումար**

    60 000 ֏
  • Միջնորդավճար

    300 ֏
Ժամկետներ
  • աշխատանքային օրերին մինչև 16:00

    օրվա ընթացքում

  • աշխատանքային օրերին 16:00-ից հետո

    հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում

  • ոչ աշխատանքային օրերին

    հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում

*Եթե վճարային տերմինալների միջոցով վճարման գումարը համալրման նվազագույն գումարից փոքր է, ապա այն ավտոմատ կուղղվի հաճախորդի կողմից նշված բջջային հեռախոսահամարի հաշվեկշռի համալրմանը:
**Հաճախորդը կարող է իրականացնել մեկից ավելի գործարքներ:

Թարմացված է` 2022-09-07 17:08