Ինտերնետ բանկինգ

Ի՞նչ է ինտերնետ բանկինգը

Ցանկանու՞մ եք օրվա ցանկացած պահին, աշխարհի ցանկացած կետից անվտանգ և ապահով օգտվել բանկային ծառայություններից` ապա կատարեք ճիշտ ընտրություն՝ ակտիվացրեք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Ինտերնետ բանկինգ ծառայությունը:

page picture

Այս ծառայությունը Ձեզ հնարավորություն է տալիս․

  • Կառավարել Ձեր բանկային և քարտային հաշիվները, տեսնել գործարքների պատմությունը
  • Իրականացնել արտարժույթի փոխանակում
  • Վճարել կոմունալ ծառայությունների դիմաց
  • Դիտել Ձեր վարկային պարտավորությունները, վարկերի գծով կատարված վճարումները, վճարել վարկերը
  • Կատարել բյուջետային փոխանցումներ և ՃՈ տուգանքների վճարումներ
  • Դիտել Ձեր ավանդային պայմանագրերը, համալրել ավանդները
  • Ավելին
Ինտերնետ բանկինգ

Ինտերնետ բանկինգ ծառայությունը ակտիվացվում է մոբայլ բանկինգ ծառայության հետ զուգահեռ, որի օգնությամբ ցանկացած ժամանակ կարող եք կառավարել Ձեր հաշիվները

Անվտանգություն
Համակարգի անվտանգությունն ապահովելու համար ընտրված են ժամանակակից միջոցներ: Օգտագործողների նույնականացման և գործարքների իրականացման նպատակով օգտագործվում են VASCO Data Security ընկերության Digipass սարքերը /տոկենները/: Digipass սարքերը գեներացնում են փաստաթղթերը հաստատելու համար անհրաժեշտ միանգամյա գաղտնաբառերը: Գաղտնաբառը հնարավոր է ստանալ նաև առանց գաղտնաբառ գեներացնող սարքի տրամադրման` SMS հաղորդագրության միջոցով կամ OAUTH 2.0 արձանագրությամբ աշխատող ծրագրային ապահովման միջոցով:

Թարմացված է` 10.08.2023 16:14