ԱնհատներինԲիզնեսին
Մուտք
Հաշիվներ

Առարկայազուրկ մետաղական հաշիվներ

Զանգ խորհրդատուին

“ԱՄԻՕ ԲԱՆԿ” ՓԲԸ – ն այսուհետ առաջարկում է առարկայազուրկ մետաղական հաշիվներ, որոնց միջոցով հնարավոր է նվազագույնի հասցնել արտարժութային ռիսկերը: “ԱՄԻՕ ԲԱՆԿ” ՓԲԸ մետաղական հաշիվը նախատեսված է անկանխիկ 999.9 հարգի ոսկու հաշվառման և դրանով գործարքներ կատարելու համար: Առարկայազուրկ մետաղական հաշիվը թանկարժեք մետաղները ներդրումային դաշտում օգտագործելու նոր և ժամանակակից մեթոդ է: Թանկարժեք մետաղները չեն կորցնում իրենց արժեքը անկախ քաղաքական և տնտեսական իրավիճակից:

page picture

Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում օգտվել մի շարք առավելություններից`

  • պահպանել և կուտակել դրամական միջոցներ ցանկացած պայմաններում, ներառյալ` ինֆլյացիա, անկայուն շուկայական իրավիճակ, ճգնաժամ
  • ավելացնել խնայողություններն` ի հաշիվ միջազգային շուկայում թանկարժեք մետաղի արժեքի աճի
  • ներդրումներն իրականացնել առանց ժամկետային և գումարային սահմանափակումների
  • ապահովել իրացվելիության բարձր մակարդակ ցանկացած ժամանակ ոսկին Բանկին վաճառելու շնորհիվ տվյալ պահին գործող փոխարժեքով
  • բացառել արտարժութային ռիսկերը

«ԱՄԻՕԲԱՆԿ» ՓԲԸ մետաղական հաշիվների սպասարկման ծառայությունների սակագներ

Բանկային գործարքի տեսակը

Սակագին

Հաշվի արժույթ

Ոսկի 999.9 հարգի

Ֆիզիկական անձանց համար հաշվեհամարի բացում և սպասարկում

1,500 ՀՀ դրամ

Իրավաբանական անձանց համար հաշվեհամարի բացում և սպասարկում

1,500 ՀՀ դրամ

Հաշվի փակում

0 ՀՀ դրամ

Հաշվի նվազագույն մնացորդ

0 գ

Գործարքի նվազագույն չափը մեկ հաշվի համար

1 գ

Կանխիկ դեպոզիտ և ոսկու դուրսգրում

Չի իրականացվում

Բանկի կողմից անկանխիկ ոսկու առք/վաճառք

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից տվյալ օրը սահմանված փոխարժեքով

Ներբանկային փոխանցումներ հաշվից

0 ՀՀ դրամ

Փոխանցումներ Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան այլ բանկերին

0,1%, նվազագույնը՝ 9000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50000 ՀՀ դրամ

Անկանխիկ միջոցների մուտք հաշվին

0 ՀՀ դրամ

Բանկի կողմից հաշվեհամարից գանձվող տոկոսադրույք

0%

Քաղվածքների և տեղեկանքների տրամադրում

տրամադրում«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագներին համապատասխան

Զգաուշացում

Առարկայազուրկ մետաղական հաշիվները չեն փոխհատուցվում Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամի կողմից

Թարմացված է` 05.01.2024 08:59

+374 10 59 20 20

Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից