Արժեթղթեր

Գործարքներ արժեթղթերով

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն անդամակցել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-ի Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգին Հաշվի Օպերատորի կարգավիճակով: Համակարգը ներդրվել է բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի սեփականատերերի ռեեստրավարման և պահառության ընթացքում մատուցվող ծառայությունների որակը բարեփոխելու և միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով:

page picture

Արժեթղթերի պահառության հետ կապված ծառայություններ.

  • — Արժեթղթերի հաշվի բացում, փոփոխություն, պահպանում և փակում,
  • — Արժեթղթերի փոխանցմամբ պայմանավորված գործառնություններ,
  • — Արժեթղթերի գրավադրում և գրավադրման դադարեցում,
  • — Արժեթղթերի և արժեթղթերի հաշիվների սառեցում և սառեցման դադարեցում,
  • — Հաշվետիրոջը արժեթղթերի հաշվից քաղվածքի և այլ տեղեկությունների տրամադրում:

Արժեթղթերի ռեեստրի հետ կապված ծառայություններ.

  • — Արժեթղթերի ռեեստրի վարում և պահպանում,
  • — Արժեթղթերի տեղաբաշխմամբ պայմանավորված գործառնությունների գրանցում,
  • — Կորպորատիվ գործողությունների հետ կապված գործառնությունների գրանցում,
  • — Թողարկողի մասին ռեեստրում առկա տեղեկությունների փոփոխությունների գրանցում,
  • — Թողարկողին արժեթղթերի գրանցված սեփականատերերի ցուցակի և այլ տեղեկությունների տրամադրում:

Լրացուցիչ ծառայություններ.

  • — Պարտատոմսերի արժեկտրոնների վճարման, մարման, շահութաբաժինների վճարման հետ կապված ծառայություններ,
  • — Թողարկողին Օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված արժեթղթերի ձեռքբերման և այլ սահմանափակումների նկատմամբ հսկողության իրականացում,
  • — Ծանուցում թողարկողին արժեթղթերի շարժի մասին (արժեթղթերի փոխանցման հանձնարարականների) և գրավի հիմքով արգելադրման վերաբերյալ:

Միջնորդի ծառայությունները

  • — Հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում,
  • — Իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում,
  • — Իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում

Թարմացված է` 2022-09-07 17:08