Գլխավոր / Ծառայություններ / առարկայազուրկ մետաղական հաշիվներ
առարկայազուրկ մետաղական հաշիվներ

“Հայբիզնեսբանկ” ՓԲԸ – ն այսուհետ առաջարկում է առարկայազուրկ մետաղական հաշիվներ, որոնց միջոցով հնարավոր է նվազագույնի հասցնել արտարժութային ռիսկերը: “Հայբիզնեսբանկ” ՓԲԸ մետաղական հաշիվը նախատեսված է անկանխիկ 999.9 հարգի ոսկու հաշվառման և դրանով գործարքներ կատարելու համար: Առարկայազուրկ մետաղական հաշիվը թանկարժեք մետաղները ներդրումային դաշտում օգտագործելու նոր և ժամանակակից մեթոդ է: Թանկարժեք մետաղները չեն կորցնում իրենց արժեքը անկախ քաղաքական և տնտեսական իրավիճակից:
Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում  օգտվել մի շարք առավելություններից`
  *պահպանել և կուտակել դրամական միջոցներ ցանկացած պայմաններում, ներառյալ` ինֆլյացիա, անկայուն շուկայական իրավիճակ, ճգնաժամ,
  *ավելացնել խնայողություններն` ի հաշիվ միջազգային շուկայում թանկարժեք մետաղի արժեքի աճի,
  *ներդրումներն իրականացնել առանց ժամկետային և գումարային սահմանափակումների,
  *ապահովել իրացվելիության բարձր մակարդակ` ցանկացած ժամանակ ոսկին Բանկին վաճառելու շնորհիվ` տվյալ պահին գործող փոխարժեքով,
  *բացառել արտարժութային ռիսկերը:

Առարկայազուրկ մտաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

 

“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ Մետաղական հաշիվների ծառայության մատուցման պայմանները

Թարմացված է` 20.10.2014, 19:12

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից