TelegramBot

Հարգելի Հաճախորդ,

Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ օգտվել ABB BOT-ից, որը Բանկի հատուկ էջն է ՏԵԼԵԳՐԱՄ մեսենջերում (Telegram messenger), որտեղ ավտոմատ մշակվում և ակնթարթորեն Ձեզ է տրամադրվում հետևյալ տեղեկատվությունը.

  • Ձեր ընթացիկ հաշիվների մնացորդները
  • Բանկի մոտակա մասնաճյուղերի հասցեները
  • Բանկի մոտակա բանկոմատների հասցեները
  • Արտարժույթի փոխարժեքները / նաև ըստ ՀՀ բանկերի/
  • Ավանդների պայմանները
  • Ակցիաները և հատուկ առաջարկները

ABB BOT-ը ակտիվացնելու համար անհրաժեշտ է.

  1. Ներբեռնել անվճար Տելեգրամ մեսենջեր (Telegram) հավելվածը Ձեր սմարթֆոնի, պլանշետի կամ համակարգչի մեջ, գրանցել Ձեր հեռախոսի համարը,
  2. “Chats” բաժնում ստեղծել նոր հաղորդագրություն,
  3. Փնտրման դաշտում լրացնել @abbminibot և ընտրել այն,
  4. Էկրանին կհայտնվի ողջույնի խոսք և ABB BOT-ով աշխատանքը սկսելու համար անհրաժեշտ է սեղմել Start հրահանգը,
  5. Հաշիվների մնացորդներըը դիտելու համար անհրաժեշտ է մուտքագրել գաղտնագիրը, որը տրամադրվում է Բանկում: Այս գործառույթը ակտիվացնելու համար անհրաժեշտ է  կատարել հետևյալ քայլերը.
    1. ուղարկել Ձեր հեռախոսահամարը՝ ընտրելով “ուղարկել հեռախոսահամարը” հրահանգը, 
    2. մուտքագրել գաղտնագիրը
    3. գաղտնագիրը ճիշտ լրացնելու դեպքում  ընտրել “Ընթացիկ հաշիվների մնացորդներ” հրահանգը, 
    4. Առանց գաղտնագիրը մուտքագրելու հնարավոր չէ դիտել հաշիվների մնացորդները և Ձեր էկրանին կհայտնվի հետևյալ հաղորդագրությունը “Սխալ Գաղտնագիր - Գաղտնագիրը ճշտելու համար դիմեք Հայբիզնեսբանկ ՓԲԸ մոտակա մասնաճյուղ” :
    5. Արտարժույթի փոխարժեքների, բանկի մոտակա մասնաճյուղերի, բանկոմատների, ավանդների պայմանների և ակցիաների վերաբերյալ տեղեկատվություն կարող է ստանալ ցանկացած անձ և պարտադիր չէ լինել Բանկի հաճախորդ: Նշված  տեղեկատվությունը հնարավոր է ստանալ առանց գաղտնագիրը մուտքագրելու:
Թարմացված է` 14.01.2021, 14:42

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից