ԱնհատներինԲիզնեսին
Մուտք

Բանկի մասին

  • Առաքելություն

    Թվային նոր տեխնոլոգիաներով և ֆինանսական հասանելի լուծումներով աջակցել մարդկանց կարևոր նախաձեռնություններում` հեշտ ու հարմար դարձնելով նրանց կյանքը:
  • Տեսլական

    Լինել հոգատար գործընկեր ֆինանսական և հարակից ծառայությունների ոլորտում
  • Բրենդի խոստումը

    AMIO -ն բանկային փորձառությունը դարձնում է հեշտ եւ հարմարեցնում անհատապես ձեզ համար: Վստահիր և վայելիր։
  • Արժեքներ

    Մարդակենտրոնություն, ազնվություն, վստահություն, պրոֆեսիոնալիզմ և դինամիզմ ... Այս արժեքները ներկայացնում են մեր գործունեության ողջ փիլիսոփայությունը: Բրենդի ճարտարապետության հիմքում ընկած արժեքներն ամբողջացնում են մեր կերպարը մարդկային հատկանիշների նկարագրության միջոցով։

Բանկի ձեռքբերումները

2022

INTERNATIONAL TECHNICAL ALLIANCE S.R.L. ընկերության կողմից Բանկին շնորհվել է տեղեկատվական անվտանգության կառավարման ամենահայտնի միջազգային ստանդարտներից մեկի՝ ISO/IEC 27001:2013 հավաստագիր:

2022

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետերերի կազմում կատարված փոփոխության արդյունքում՝ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվում է ընդհանուր 128 մլրդ ՀՀ դրամով:

2020

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից արժանացել է «Faster, stronger, harder» մրցանակի:

2018

Ներդրվել և թողարկվել է VISA International և MasterCard Worldwide վճարային համակարգերի առցանց վճարումների ընդունման համակարգը 3D secure անվտանգության համակարգի կիրառմամբ:

2017

Ապահովագրական գործակալական ոլորտում անցում է կատարվել ASWA համակարգին (ԱՊՊԱ պայմանագրերի կնքման միասնական համակարգ):

2015

Բանկը անցում է կատարել «ԱրՔա» վճարային քարտերից ՙMasterCard Worldwide՚ և ՙVISA International՚ վճարային համակարգերով քարտերի:

2014

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը համալրվել է 5,407,500,000 ՀՀ դրամով:

2012

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայի կողմից ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ-ն ճանաչվել է Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում:

2012

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին շնորհվել է ՙԼավագույն Բանկ՚ մրցանակը SWIFT համակարգով կատարված միջազգային փոխանցումների ամենաբարձր որակն ապահովելու համար՝ Commerzbank-ի կողմից:

2011

ISO 27001-2005-ի և ՀՀ կենտրոնական բանկի պահանջների համապատասխան ստեղծվել է սերվերային պահուստային կենտրոն:

2011

Բանկը ստացել է VISA International վճարային համակարգի լիիրավ անդամի կարգավիճակ և սկսել VISA վճարային համակարգի Platinium և Infinite քարտերի տրամադրման գործընթացը:

2011

Ներդրվել է MOBILE-BANKING համակարգը:

2010

Ներդրվել է INTERNET-BANKING համակարգը

2010

Certification International (UK) Limited կազմակերպության կողմից ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Գլխամասային գրասենյակին և մասնաճյուղային ցանցին շնորհվում է ISO 9001:2008 Որակի կառավարման հավաստագիր:

2009

Բանկն իրականացրել է MasterCard վճարային համակարգի չիպային քարտերի և VISA Internarional վճարային համակարգի քարտերի թողարկման գործընթացը:

2009

Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 8.450.000 հազ. դրամով:

2007

Բանկը գործարկել է ՀՀ բանկային շուկայում նմանը չունեցող Արտարժույթի փոխանակման մեքենաներ:

2006

Հանդիսացել է «ԱրՔա» ՓԲԸ - ի թողարկող և սպասարկող անդամ:

2006

Անդամակցել է SWIFT համակարգին:

1998

Բանկին շնորհվել է դիլերի կարգավիճակ ՀՀ պետական պարտատոմսերի շուկայում գործառնություններ կատարելու համար:

1998

Միացել է BankMail էլեկտրոնային վճարային համակարգին:

1995

Բանկը դարձել է Հայաստանի Բանկերի Միության անդամ:

1994

Բանկը դարձել է Երևանի Ֆոնդային Բորսայի անդամ:

1991

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա (Լիցենզիա թիվ 40):

Կարևոր

Բանկի ղեկավարներ
Վարչակազմակերպական կառուցվածք
Մասնաճյուղեր
Ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմով
Բանկային տվյալներ
Թղթակցային ցանց և այլ տվյալներ
Տեղեկատվություն
Էական փաստեր և տեղեկություններ

Բանկի վարչակազմակերպական կառուցվածքը

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կազմակերպական կառուցվածքի սխեմատիկ պատկեր

Թարմացված է` 10.08.2023 16:14

+374 10 59 20 20

Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից