Գլխավոր / Հաճախորդների իրավունքները
Հաճախորդների իրավունքները

Հարգելի հաճախորդ,

Դուք կարող եք Ձեր բողոք-պահանջները ներկայացնել զանգահարելով (+374 10) 55 20 60 հեռախոսահամարով կամ ուղարկել info@armbusinessbank.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև ուղարկել ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ, ք. Երևան, 0010, Նալբանդյան 48 հասցեով:

Ցանկացած անձ գրավոր դիմումի առկայության դեպքում իրավունք ունի  ստանալ ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 120-րդ և 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվության պատճենները:

 

Դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով.

  • Ուղարկելով նամակ info@armbusinessbank.am կամ Letter@armbusinessbank.am էլեկտրոնային հասցեներին,
  • Բանկի Ինտերնետային կայքի՝  www@armbusinessbank.am ՙՈւղարկել նամակ՚ բաժնի միջոցով,
  • Թղթային-առձեռն՝ Բանկի Գլխամասային գրասենյակում կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում (Բանկի մասնաճյուղային ցանցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով)

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ կողմից իր հաճախորդների բողոքների ընդունման/ստացման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հերթականությունը սահմանվում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի կողմից 25.04.2019թ, թիվ 510-Լ որոշմամբ հաստատված Հաճախորդների կողմից բողոքի ներկայացման և քննարկման կառավարչական ակտով

Բողոք-պահանջ ներկայացնելու համար կարող եք օգտվել հետևյալ հղումներից՝

Բողոքները կարող են ներկայացվել հետևյալ ձևերով.

  • Ուղարկելով նամակ info@armbusinessbank.am կամ Letter@armbusinessbank.am էլեկտրոնային հասցեներին,
  • Բանկի Ինտերնետային կայքի՝  www@armbusinessbank.am ՙՈւղարկել նամակ՚ բաժնի միջոցով,
  • Թղթային-առձեռն՝ Բանկի Գլխամասային գրասենյակում կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում (Բանկի մասնաճյուղային ցանցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով),
  • Մասնաճյուղերում տեղադրված հատուկ արկղերի միջոցով,
  • Գլխամասային գրասենյակում/մասնաճյուղերում առկա հատուկ գրանցամատյաններում գրառումների միջոցով,
  • Հեռախոսազանգի միջոցով՝ (+37410) 55 20 19, (+37410) 55 20 20, (+37410) 55 20 60

 

info@armbusinessbank.am

Թարմացված է` 27.07.2022, 15:52

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից