Գլխավոր / Ծառայություններ / Միանվագ դրամական վճարների (նպաստների և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված գումարների) սպասարկման բանկային հաշիվներ
Միանվագ դրամական վճարների (նպաստների և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված գումարների) սպասարկման բանկային հաշիվներ

        ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հետ կնքված պայմանագրի շրջանակներում իրականացնում է Միանվագ դրամական վճարների (նպաստների և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված  գումարների) սպասարկման բանկային հաշիվների բացում և սպասարկում:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղում շահառու հաճախորդները կարող են ստանալ ներքոնշյալ միանվագ դրամական վճարների գումարները (ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի թիվ 287-Ն որոշման 3-րդ կետում նշված գումար)՝.

 

  • «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրատապ օգնության գումարը.
  • «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարը (բացառությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ պետական աջակցության հաշվին մուտքագրվող գումարի).
  • «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ չաշխատող անձի մայրության նպաստի գումարը.
  • «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա՝ նպաստի չվճարված գումարը.
  • «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված թաղման նպաստի գումարը, ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա՝ ծերության, հաշմանդամության կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չվճարված գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ նպաստի չվճարված գումարը վճարվում է կրկին նպաստ կամ կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո.
  • «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված թաղման նպաստի գումարը, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա՝ կենսաթոշակի չվճարված գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակի չվճարված գումարը վճարվում է ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո.
  • «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` թաղման նպաստի գումարը, հուղարկավորության նպաստի գումարը, միանվագ դրամական օգնության գումարը, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա՝ կենսաթոշակի չվճարված գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակի չվճարված գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո.
  • «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա՝ պարգևավճարի չվճարված գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ պարգևավճարի չվճարված գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո.
  • «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պատվովճար ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա` պատվովճարի չվճարված գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ պատվովճարի չվճարված գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո.
  • աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման չվճարված գումարը, եթե այն վճարվում է ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո.
  • «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարը:

 

 

Միանվագ դրամական վճարների սպասարկման բանկային հաշվի տեղեկատվական ամփոփագիր

Սակագներ

Թարմացված է` 02.12.2020, 11:43

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից