Գլխավոր / Նորություններ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ԿԱՐԵՎՈՐԵԼՈՎ ԻՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է 

Հարգելի քարտապաններ,

   ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ  զգուշացնում է, որ շահումների կամ վարկերի տրամադրման մասին տարատեսակ հաղորդագրություններ ստանալու դեպքերում, խնդրում ենք լինել ավելի ուշադիր և այլ անձանց չտրամադրել Ձեր բանկային քարտի և ինքնանույնականացման համար նախատեսված  տվյալները:

    Զեղծարարության դեպքերը կանխելու և Ձեր ֆինանսական անվտանգությունն ապահովելու նպատակով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հիշեցնում  է, որ վճարային քարտը նույնքան կարևոր և նույնքան գաղտնի տվյալներ է պարունակում, որքան, օրինակ, Ձեր անձնագիրը, ուստի պետք է կանխել դրանց կորզման ռիսկերը և հետևել անվտանգության հետևյալ կանոններին՝

  • Պարբերաբար ստուգե΄ք ձեր հաշվի քաղվածքը, համեմատե΄ք ունեցած անդորրագրերի տվյալների հետ: Սխալներ հայտնաբերելու դեպքում դիմե΄ք Բանկ:
  • Միշտ ձեր տեսադաշտում պահեք վճարային քարտը: Հիշե΄ք, որ ֆինանսական խարդախության համար քարտը ֆիզիկապես ունենալն արդեն բավարար է, ուստի այն չպետք է հայտնվի ուրիշների ձեռքում: Անգամ եթե, վճարում կատարելիս Ձեզ  ասում են, որ POS տերմինալը հեռվում է և չեն կարող մոտեցնել, ապա ինքներդ մոտեցե΄ք POS տերմինալին և հսկե΄ք գործարքի իրականացման ողջ ընթացքը:
  • Մի΄ գրանցեք քարտի հետ կապված տվյալները կասկած հարուցող վայրերում, կայքերում, ձևաթղթերում: Հատկապես PIN կոդը և հեռախոսին ստացված միանգամյա գաղտնաբառը՝ OTP password,  Ձեզնից բացի ոչ ոք չպետք է իմանա:
  • Քարտի կորստի կամ գողության դեպքում անմիջապես դիմեք Բանկ, արգելափակեք այն, որպեսզի բացառեք այլ անձանց կողմից քարտի գումարների օգտագործումը: Քարտը գտնելու դեպքում կարող եք ապաարգելափակել՝ հակառակ դեպքում անհրաժեշտ է վերաթողարկել քարտը:

 

ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

 


Նորություններ
Օգոստոս 17, 2022

Անվճար մուտք՝ աշխարհի ավելի քան 1200 Lounge Key բիզնես սրահներ՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa Infinite քարտապանների համար


 

 

 

 

  ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ իր Visa Infinite

  քարտապաններին հնարավորություն է ընձեռում անսահմանափակ անվճար օգտվել աշխարհի ավելի քան 1200

  օդանավակայանների Lounge Key բիզնես սրահներից, այդ թվում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում...


Ավելին
Օգոստոս 17, 2022

Բացառիկ առաջարկ՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa  քարտապանների համար

 

 

 

 

  Ամառվա շոգ օրերին՝ զովանալու բացառիկ հնարավորություն:

  Օդորակիչի տեղադրման հնարավորություն՝  վճարումից հետո 24 ժամվա ընթացքում:

  Գնե՛ք Panasonic ապրանքանիշի օդորակիչներ «Զիգզագ» վաճառասրահների ցանցում:

  Կատարե՛ք վճարումներ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa Gold, Visa Platinum, Visa Infinite քարտերով  և օգտվե՛ք հատուկ առաջարկից՝   

  օդորակիչի արտահերթ տեղադրում 24 ժամվա ընթացքում...


Ավելին
Օգոստոս 16, 2022
Օգոստոս 12, 2022

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

 

 

 

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հոգ տանելով իր հաճախորդների

 

հարմարավետության և իր կողմից մատուցվող ծառայությունների զարգացման համար,

 

տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին  հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի...


Ավելին
Օգոստոս 05, 2022

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

 

 

 

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հոգ տանելով իր հաճախորդների

 

հարմարավետության և իր կողմից մատուցվող ծառայությունների զարգացման համար,

 

տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին  հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի...


Ավելին
Օգոստոս 02, 2022

Արագ դրամական փոխանցում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ RIA-ի միջոցով՝ միջնորդավճարի զեղչի հնարավորությամբ

        

 

 

  Հատուկ առաջարկ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ այն հաճախորդների համար, որոնք օգտվում են RIA Money Transfer

  միջազգային դրամական փոխանցումների համակարգից:

 

  ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ RIA Money Transfers միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգով

  Հայաստանից դեպի ցանկացած ուղղություն կատարած դրամական փոխանցումների համար,

  հաճախորդին հնարավորություն է տրվում... 


Ավելին
Օգոստոս 02, 2022

«Արևագորգի» վերջին հանգույցը կապված է. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ նախագծի մասնակից

 

 

 

  Ուղիղ մեկ տարի առաջ՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցները 1200 կապ

  էին ավելացրել Արևագորգին՝ մասնակցելով համահայկական գորգի

  ստեղծմանը:

 

  Այսօր արդեն Մարիթ հյուրանոցում «Արևագորգի» վերջին հանգույցները կապեցին

  և գորգը կտրելու արարողությունն արեցին Հայրենիքի պաշտպանության ժամանակ

  զինհաշմանդամություն ձեռք բերած մեր հերոսները...


Ավելին
Օգոստոս 02, 2022

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է


Ավելին
Հուլիս 29, 2022

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

 

 

 

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հոգ տանելով իր հաճախորդների

 

հարմարավետության և իր կողմից մատուցվող ծառայությունների զարգացման համար,

 

տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին  հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի...


Ավելին
Հուլիս 22, 2022

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

 

 

 

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հոգ տանելով իր հաճախորդների

 

հարմարավետության և իր կողմից մատուցվող ծառայությունների զարգացման համար,

 

տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին  հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից