Գլխավոր / Նորություններ

Միասին իրականացնելու ենք նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերը

 

Հիանալի ժամանց, ուրախ տրամադրություն, դրական լիցքեր: Հայբիզնեսբանկում մեկնարկած փոփոխություններից հետո անցկացվել է առաջին թիմբիլդինգը՝ ՏՏ վարչության աշխատակիցների համար: 

«Շատ կարևոր է մի պահ դադար առնել, կիսվել տպավորություններով, ստանալ դրական լիցքեր և անցնել աշխատանքային նոր նպատակների իրականացմանը: Առաջին հերթին Բանկը պետք է մատուցի նորարարական, բարձրակարգ ծառայություններ իր հաճախորդներին՝ հաշվի առնելով նրանց ցանկություններն ու ինքնասպասարկման  հնարավորությունները: Սակայն նույնքան կարևոր է հարմարավետ պայմաններ ստեղծել նաև աշխատակիցների համար: Մարդիկ պետք է զգան աշխատանքի գնալու ուրախությունը, լինեն մոտիվացված: Մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ: Կարծում եմ, այս միջոցառումն էլ կնպաստի մեկ նպատակի շուրջ համախմբմանն ու թիմի հաջողությանը»,- նշեց ՏՏ ղեկավար Վադիմ Գերասիմենկոն:

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արտավազդ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել թիմին՝ նշելով, որ ներդրվելու են Բանկի աշխատակիցների խրախուսման մեխանիզմներ: «Կարճ ժամանակահատվածում ՏՏ թիմը հասել է հաջողությունների՝  իրականացնելով թվայնացման ծրագրային ժամանակակից լուծումներ: Շուտով մեր Բանկը հաճախորդներին է ներկայանալու նոր թվային պրոդուկտներով և ծառայություններով: Եվ այդ մեծ աշխատանքի հետևում թիմն է՝ աշխատակիցների համախմբվածությամբ: Կարծում եմ, լավ ավանդույթ կդառնա ամեն նշանակալի  հաջողություն նման ձևաչափով նշելը և աշխատակիցներին խրախուսելը»,- հավելել է Վարչության նախագահը:  

Միջոցառման ընթացքում շեշտվեց այն գաղափարը, որ նոր ուղի սկսելու ճանապարհին ինչպիսի  նպատակներ էլ դրված լինեն Բանկի առջև, ինչ նորարար ծրագրեր և փոփոխություններ էլ ներդրվեն, առանց մարդկանց ցանկության ու հաջողության հասնելու կամքի՝ ցանկալի արդյունքներ չեն գրանցվի:   

Հայբիզնեսբանկն ընթանում է նոր ուղիով՝ ամեն նոր իրականացված ծրագրից հետո ավելի ու ավելի ուժեղ թիմով, որի հետ իրականություն կարող են դառնալ նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերը:

 

 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից


Նորություններ
Օգոստոս 05, 2022

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

 

 

 

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հոգ տանելով իր հաճախորդների

 

հարմարավետության և իր կողմից մատուցվող ծառայությունների զարգացման համար,

 

տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին  հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի...


Ավելին
Օգոստոս 02, 2022

Արագ դրամական փոխանցում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ RIA-ի միջոցով՝ միջնորդավճարի զեղչի հնարավորությամբ

        

 

 

  Հատուկ առաջարկ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ այն հաճախորդների համար, որոնք օգտվում են RIA Money Transfer

  միջազգային դրամական փոխանցումների համակարգից:

 

  ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ RIA Money Transfers միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգով

  Հայաստանից դեպի ցանկացած ուղղություն կատարած դրամական փոխանցումների համար,

  հաճախորդին հնարավորություն է տրվում... 


Ավելին
Օգոստոս 02, 2022

«Արևագորգի» վերջին հանգույցը կապված է. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ նախագծի մասնակից

 

 

 

  Ուղիղ մեկ տարի առաջ՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցները 1200 կապ

  էին ավելացրել Արևագորգին՝ մասնակցելով համահայկական գորգի

  ստեղծմանը:

 

  Այսօր արդեն Մարիթ հյուրանոցում «Արևագորգի» վերջին հանգույցները կապեցին

  և գորգը կտրելու արարողությունն արեցին Հայրենիքի պաշտպանության ժամանակ

  զինհաշմանդամություն ձեռք բերած մեր հերոսները...


Ավելին
Օգոստոս 02, 2022

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է


Ավելին
Հուլիս 29, 2022

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

 

 

 

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հոգ տանելով իր հաճախորդների

 

հարմարավետության և իր կողմից մատուցվող ծառայությունների զարգացման համար,

 

տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին  հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի...


Ավելին
Հուլիս 22, 2022

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

 

 

 

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հոգ տանելով իր հաճախորդների

 

հարմարավետության և իր կողմից մատուցվող ծառայությունների զարգացման համար,

 

տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին  հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի...


Ավելին
Հուլիս 22, 2022

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ

 

 

  Սույն թվականի հուլիսի 25-ին «Տաշիր» առևտրի կենտրոնի փակ լինելու հանգամանքով պայմանավորված,

  նույն օրը չի գործելու նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «Տաշիր» մասնաճյուղը։

  Սպասարկվելու համար կարող եք դիմել Բանկի մոտակա մյուս մասնաճյուղեր

  կամ օգտվել հեռահար բանկային ծառայություններից...


Ավելին
Հուլիս 22, 2022

Շահավետ առաջարկ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Mastercard քարտապանների համար

 

 

 

 

  Բացահայտե΄ք աշխարհը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Mastercard քարտերով:

 

  Եթե պատրաստվում եք մեկնել ճամփորդության և պետք է կատարեք

  հյուրանոցի ամրագրում, ապա այս շահավետ առաջարկը հենց Ձեզ համար է...


Ավելին
Հուլիս 21, 2022

Նոր ծառայություն՝ դեպի Ուկրաինա

 

 

 

 

  Հե΄շտ, արա՛գ, ապահո՛վ:

 

  Կատարի΄ր արագ դրամական փոխանցում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ RIA-ի միջոցով դեպի Ուկրաինա

 

  Նշի΄ր ստացողի քարտի համարը կամ IBAN հաշիվը և գումարը ակնթարթորեն կմուտքագրվի նշված քարտին կամ

  հաշվին...


Ավելին
Հուլիս 21, 2022

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է «ՀԱՅՐԵՆԻՔ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ


 

  Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

 

  Տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ որոշում է կայացրել սույն թվականի հուլիսի 18-ից դադարեցնել ՀՀ, ք.

  Երևան, Սողոմոն Տարոնցի, թիվ 26/4 «Հայրենիք» մասնաճյուղի գործունեությունը...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից